Սևանում կառուցվում է նոր դիահերձարան

30/10/2018 23:08
Սևանում կառուցվում է նոր դիահերձարան


Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետ՝ Անուշ Պողոսյանը HZHAM.am-ին տեղեկացրեց, որ Սևան քաղաքում օրերս  բացվեց Սևան ԲԿ-ի նորակառույց շենքը, որը պետականորեն  ներառվել էր 2015թ-ին՝  Համաշխարհային Բանկի, ՀՀ ԾԻԳ գրասենյակի և ՀՀ Առողջապահության  նախարարության  ծրագրերով :

Այցելեցինք Սևան:

Սևան քաղաքի հենց սրտում,  պոլիկլինիկայի շենքին զուգահեռ կառուցված նորակառույց ԲԿ-ի շենքը՝ ճարտարապետական նոր լուծմամբ Սևան  քաղաքին նորատիպ տեսք էր հաղորդել: Ըստ ԲԿ-ի աշխատակից  Նելլի Ղազարյանի, Սևան ԲԿ-ի շինարարական աշխատանքներն սկսվել են 2016թ-ին և ավարտվել 2018-ի սեպտեմբերին, հոկտեմբերին 18-ին տեղի ունեցավ ԲԿ-ի հանդիսավոր  բացումը:

Նորակառույց Սևան ԲԿ-ին կից կառուցվում է առանձին նոր դիահերձարանի կառույցը՝ կապիտալ վերանորոգված ՀԲ-ի կողմից,-ասաց Նելլի Ղազարյանն ու ավելացրեց,-Սևան ԲԿ-ում արմատախիլ է արված կոռուպցիան, բուժ քույրերն ընտրվում են միայն մրցույթով:Սևան ԲԿ-ն համալրված է արդիական բուժ սարքավորումներով, ունի էխո  ուլտրաձայնային հետազոտական ախտորոշիչ սարք, դուպլեքս սարք, ոչ միայն ստորին վերջույթների, այլև՝ պարանոցային ինսուլտի տարածման հետազոտություն է իրականացնում:

ԲԿ-ն ունի անհետաձգելի բաժանմունք, առաջին բուժօգնության հագեցած համաշխարհային սանդարտներին  համապատասխան սարքավորումներով: Գործում են նաև վիրաբուժական, թերապևտիկ, մանկաբարձական, վերակենդանացման, լաբորատոր ախտորոշիչ, շտապ օգնության  բաժանմունքներ, ստոմատոլոգիական ծառայություն իրենց համապատասխան բուժ սարքավորումներով:

Սևան ԲԿ-ում աշխատում են հանրաճանաչ վիրաբույժներ՝ Մարկ Շմավոնյանը, Հունան Հայրապետյանը, Արսեն Մարգարյանը:Հայտնի ռիանիմոտոլոգ՝ Սեդա Կոնդյանը, թերապևտ՝Գևորգ Ստեփանյանը, նյարդաբան՝ Նարինե Դավթյանը:

Նելլի Ղազարյանը նշեց նաև.

- Սևան ԲԿ-ի տնօրենն է Գայանե Էլիզբարյանը,վերջինս 2016թ-ի մայիսի 20-ից, նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նշանակումով ղեկավարում է ԲԿ-ը:Գ. Էլիզբարյանը Դդմաշեն համայնքիում 30 տարի ղեկավարել է բուժամուլատորիան:Նոր տնօրենը պարտքերով ընդունեց ԲԿ-ն ու մարեց այն կարճ ժամկետում, 1 մլն-ից վճարումները հասցրեց՝ 5մլն-ի:Վճարումների ծառայությունն աճել է 3 անգամ, արդեն օգուտով է աշխատում ԲԿ-ն:Այս բոլորի համար շնորհակալ ենք ԱՆ, ԾԻԳ գրասենյակին և մարզպետին, -ասաց Ն. Ղազարյանը:

Իսկ տնօրեն Գայանե Էլիզբարյանն HZHAM.am-ի տեսակցիկում պատմեց հետևյալը: Տես՝ Տեսանյութը: