Խաչիկ Ասրյան. Հայաստանի հարևան-բարեկամ պետություն Իրանն օր առաջ պետք է անդամագրվի իր անվտանգության միակ երաշխավորներ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին

30/10/2018 16:18
Խաչիկ Ասրյան.  Հայաստանի  հարևան-բարեկամ  պետություն Իրանն  օր  առաջ  պետք  է  անդամագրվի  իր  անվտանգության միակ երաշխավորներ  ՀԱՊԿ-ին  և  ԵԱՏՄ-ին

Անցած շաբաթ Երևանում գտնվող ամերիկացի Ջոն Բոլթոնի հայտարարած զառանցանքները շարունակվել են նաև Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության՝ որպես հարևան-բարեկամ երկու պետությունների միջև թշնամություն ստեղծելու ուղղությամբ: Ի՞նչ է սա նշանակում: Ալլեն Դալլեսի «Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագրով» առաջնորդվող խառնակիչ ծերուկ Բոլթոնը, հայոց սուրբ հողի վրա կանգնած, ինքնավստահ, միաժամանակ լկտիաբար, հրաման է տալիս Հայաստանի բարձրագույն իշխանությանը ոչ միայն զենք գնել ԱՄՆ-ից՝ Հայաստանը հեռացնելով հայ ժողովրդի դարավոր բարեկամ քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդից, ասել է թե՝ Ռուսաստանի Դաշնությունից, այլև 20-րդ դարավերջին հերոս հայ ազգի միասնության շնորհիվ թուրք և ազերի բարբարոսներից ազատագրված հայոց տարածքները՝ հայոց սուրբ հողը, հանձնել հորինված Ադրբեջանին և բարեկամություն հաստատել 27 տարուց ավել հայատյացություն քարոզող Ադրբեջանի և ոխերիմ թշնամի Թուրքիայի հետ: Ավելին, Ջոն Բոլթոնը հրամայում է  Հայաստանի բարձրագույն իշխանությանը շատ արագ թշնամություն ստեղծել Հայաստանի հարևան-բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը բացառապես ԱՄՆ-ի պատերազմամոլ շահերից է  բխում, կրկնում եմ, բացառապես ԱՄՆ-ի շահերից։

Այն, թե հայ ազգի, ասել է թե՝ Հայաստանի Հանրապետության համար ինչպիսի սրբապիղծ հարևաններ են մեծ և փոքր եղբայրներ Թուրքիան ու Ադրբեջանը, վստահ եմ՝ գիտեն նույնիսկ հայոց նորածին հրաշամանուկները:

Похожее изображение

Իսկ թե Հայաստանի Հանրապետության համար ինչպիսի հարևան է Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ պարտավոր ենք իմանալ բոլորս. Հայաստանի Հանրապետության անկախությունից (1991թ. սեպտեմբերի 21) ի վեր, երկար տարիներ շարունակ անկախ Հայաստանին տնտեսական դաժան շրջափակման մեջ դրած Թուրքիայի ու Ադրբեջանի, և Հայաստանի դեմ պատերազմ հայտարարած Ադրբեջանի վայրագություններին զուգահեռ, Իրանը, լինելով իսլամական պետություն, արհամարհելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իր հասցեին անընդհատ հնչեցված հոխորտանքները, արժանապատվորեն պահպանելով «Իրան-Հայաստան հարևան-բարեկամ պետություններ» Իրանի հիմանդիր Կյուրոս Մեծի պատգամը՝ Հայաստանի հատկապես կործանվող տնտեսության մեջ դարձավ կարևորագույն մատակարարող ու այդ ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսությունը պահպանող գլխավոր պետություններից մեկը՝ Ռուսաստանի Դաշնության հետ միասին:

Картинки по запросу Õ°Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶ իրան 

Հայաստանի համար եկել է Իրանին փոխհատուցելու ժամանակը: Այսինքն՝ Հայաստանի բարձրագույն իշխանությունը, 24-ժամյա աշխատանքային ռեժիմով, անպայման պետք է  բազմապատկի ինչպես ամուր բարեկամական վստահելի կապերը, այնպես էլ տնտեսական և քաղաքական ազնիվ ու անսասան համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ միշտ արհամարհելով ԱՄՆ-ի կողմից Իրանի հանդեպ կիրառվող բոլոր պատժամիջոցներն ու մերժելով Իրանի և բոլոր ազգերի հանդեպ ցուցաբերվող ԱՄՆ-ի զավթողականությունը: Անկախ նրանից, թե քանի բոլթոններ նորից կգան Հայաստան ու կգնան, Հայաստանի արտաքին քաղաքականությունը երբեք չպետք է դառնա հակաիրանական:

Հայաստանի բարձրագույն իշխանությունն ու հայ ժողովուրդը, 24-ժամյա ռեժիմով, ջանք ու եռանդ չպետք է խնայեն՝ անընդհատ հզորացնելու հայոց ազգային բանակը և ընդլայնելու ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի աշխարհագրությունը:

Իրանի Իսլամական Հանրապետությունն, իր ազգի, այդ թվում նաև Իրանում բնակվող հայերի անվտանգությունը միշտ ապահովելու համար, պարտավոր է օր առաջ անդամագրվել տարածաշրջանում պետությունների անվտանգության ապահովման և նույն պետությունների տնտեսության զարգացման միակ երաշխավորներ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության

նախագահ՝  Խաչիկ Մայիսի Ասրյան