Սերունդներ են դաստիարակվելու Լիսկայի ուսմունքներով

29/10/2018 12:35
Սերունդներ են դաստիարակվելու Լիսկայի ուսմունքներով

 Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ամենահավատարիմ կադրը համարվող, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր  Արտուշ Ղուկասյանը հասավ նրան, որ բոլոր ժամանակներում Լիսկայի ընդդիմախոսներին ազատեց համալսարանից: 

Գիտական տարբեր կոչումներ ունեցող դասախոսներին ու դեկաններին փոխարինելու եկան դեղնակտուց երկարոտն ու փարթամ բարեմասնություններով աղջնակները, ովքեր տարբեր ծառայություններ են մատուցել Լիսկային ու Արտուշ Ղուկասյանին:

Սա դեռ քիչ էր, հիմա էլ մի նոր պատուհաս է կախվել սյունեցիների գլխին՝ լույս է տեսել «Սյունիք հայագիտական հանդես»-ը, որը որպես դասագիրք օգտագործվում է Գորիսի պետական համալսարանում: Հանդեսում մի առանձին բաժնով ներկայացված է դոկտոր Լիսկայի ՏԻՄ-ին վերաբերվող դասախոսությունը, ինչպես նաեւ Սատանայի դատապաշտպանի՝ Լիսկայի բոլոր հանցագործությունները պարտակող, փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի դասախոսությունները: