Սերժի ու Նիկոլի իշխանության գները

29/10/2018 11:52
Սերժի ու Նիկոլի իշխանության գները

Հենց Սերժը նախագահ դարձավ, սկսեց Ամերիկայի քավորությամբ Թուրքիայի հետ խաղեր տալ: Վաճառքի հանվեց ցեղասպանության հարցը՝ Արևմուտքի կողմից Սերժի լեգիտիմության ճանաչման դիմաց:

Էն ժամանակ սերժական իշխանության թանկագին հյուրը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էր:

Սերժը մերժվեց ու իր տեղը եկավ դեռևս չմերժված Նիկոլը: Եթե Սերժի իշխանության գինը ցեղասպանության ուրացումն էր, ապա Նիկոլից պահանջում են Ղարաբաղով վճարել չալոյության ու թալանի հնարավորության դիմաց: 
Եթե ցեղասպանությունը ծախած չլիներ էն ղումարբազը, ապա հիմա Նիկոլի վրա կմնար դա ու երևի Ղարաբաղից հնարավոր լիներ խուսափել: Բայց քանի որ Սերժը ցեղասպանության հարցը արդեն «ջրել» է, Նիկոլի վրա է մնացել Ղարաբաղը:

Սերժն էլ, Նիկոլն էլ Արևմուտքի թաքուն կամ բացահայտ աջակցությամբ են եկել իշխանության: Իսկ Արևմուտքը դաժան է ու հաշվենկատ: Իշխանության գինն է ուզում:

Նիկոլը ինչքան էլ խաղեր տա, միևնույն է չի կարող թաքցնել, որ Ղարաբաղը հանձնելու ծրագրին համաձայնել է ու դրա համար քարտ բլանշ ստացել իշխանության գալու: Սերժին նույն կենտրոնից ցուցում տվեցին, որ զիջի իշխանությունը և դրա համար էդ աթոռամոլը, ի զարմանս շատերի, շատ արագ գրեց. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» ապուշությունը և հանձնեց աթոռը:

Հիմա Նիկոլը կնգա միջոցով ձեռնամուխ է եղել Ղարաբաղը հանձնելու գործը գլուխ բերելուն: Ինքը բոցաշունչ «հայրենասիրական» բաներ է ասում, իսկ կինը՝ «խաղաղություն» է քարոզում:

Հայ ժողովուրդը պետք է մերժի ոչ միայն Սերժին, այլ նաև նրա հետնորդ Նիկոլին:

Ղարաբաղը հանձնողներին պետք է հանձնել հողին:


Դավիթ Մարտոյան