Նիկոլի ապօրինությունը շարունակվում է

29/10/2018 11:19
Նիկոլի ապօրինությունը շարունակվում է

Նիկոլը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով շարունակում է միջոցառումների մասնակցել ու հարցազրույցներ տալ:

Ասել եմ ու պարբերաբար ասելու եմ այդ մասին: Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականից հետո ապօրինաբար զավթել է իշխանությունը և ինքնահռչակվել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Նա ապօրինաբար օգտագործում է պետական ռեսուրսները, ինչը ծանր հանցագործություն է և հետագայում նա դատվելու է սրա համար, ու ոչ միայն սրա համար:

Դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց քաղաքական գործիչ են համարում, ովքեր իրավաբաններ են, ովքեր լրագրողներ են, ովքեր վերլուծաբաններ են: Էս ինքնակոչիկին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մի՛ ներկայացրեք: Դա կամ մեղսակցություն է, կամ անգրագիտություն:

Նիկոլն իր հրաժարականից հետո շարքային քաղաքացի է և իրավունք չունի օգտվել պետական միջոցներից, պետական անվտանգության ծառայությունից, սպասարկող ավտոմեքենաներից ու անձնակազմից, իրավունք չունի մտնել վարչապետի սենյակ:

Բոլոր չինովնիկները պետք է իմանան, որ չպետք է կատարեն այս ինքնակոչիկի հրահանգները, քանի որ հետագայում դատվելու են նրա հետ միասին: Պետական մարմինները կատարելով Նիկոլի հանձարարականները հանցակից են դառնում նրա հետ: Այսօր միգուցե դա խնդիր չի առաջացնում, բայց վաղը բոլորը դատվելու են որպես Նիկոլի հանցակիցներ:

Նիկոլին որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար ներկայացնելը նույնն է թե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նրան ներկայացնեին որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Հրաժարականի իմաստն այն է, որ տվյալ անձը այլևս չի կարող կապ ունենալ պետական համակարգի հետ:

Մեր Սահմանադրության 2-րդ հոդվածում գրված է, որ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Նիկոլը հիմա յուրացրել է իշխանությունը, քանի որ հրաժարականից հետո պահում է իր պետական լծակներն ու օգտվում պետական ռեսուրսներից, շարունակվում է իր 3-րդ մասի քռչոտ բնակարանի փոխարեն ապրել կառավարական ամառանոցում, ինչի իրավունքը չունի հրաժարականից հետո: Նա տալիս է հրամաններ, ընդունում որոշումներ: Դա իշխանության յուրացում է, ինչը ծանր հանցագործություն է և ընկած է լինելու նրան դատելու մեղադրականի հիմքում:

Եթե այսօր որևէ պլոճիկով պատգամավոր կա, թող բարձրացնի այս հարցը պառլամենտում, երբ էդ Չալոն երկրորդ անգամ չի քվեարկվի որպես վարչապետ: Թող որևէ մեկը դիմի սահմանադրական դատարան, կամ դիմի իրավապահներին՝ Նիկոլի կողմից իշխանության յուրացման հարցով: Պարզ է, որ դրանից հետո նիկոլը կշարունակի յուրացրած պահել իշխանությունը, բայց դիմել ամեն դեպքում պետք է:

Հետագայի համար:


Դավիթ Մարտոյան