Մարիամ Մերաբովան Հայաստանում հանդես կգա «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով

26/10/2018 00:06
Մարիամ Մերաբովան Հայաստանում հանդես կգա «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով

Մարիամ Մերաբովայի համերգին Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունց) հեղինակային մեկնաբանությամբ  կներկայացվեն համաշխարհային ջազի դասական գործեր, ինչպես նաև Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մարկ Մինկովի, Վալերի Զուբկովի, Մարկ Ֆրադկինի, Ժորժ Կարվարենցի, Արմեն և Լևոն Մերաբովների երգերը:

Համերգային երեկոն կանցկացվի նոյեմբերի 29-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:

Համերգի ընթացքում ելույթ կունենա «Miraif» նախագծի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար և կոմպոզիտոր Արմեն Մերաբովը:

«Երջանկության 100 ժամ» համերգային ծրագիրը հեղինակային երգի և համաշխարհային հիթերի, սովետական երգի ոսկե ֆոնդի սիրված մեղեդիների, ինչպես նաև հոլիվուդյան հիթերի համադրությունն է:

Մարիամ և Արմեն Մերաբովների առաջին մենահամերգը Հայաստանում տեղի է ունեցել 2011 թվականին: 2013-ին նրանք մասնակցել են Էմիլ Կարատի կազմակերպած «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնին, հանդես են եկել «Ջազի օր երեկոյին»: 2015-ին Մարիամ Մերաբովան հաջողված համերգային շրջագայությամբ հանդես է եկել Հայաստանում և Արցախում: