Շտապ. Խուճապ Վերին Գետաշենի դպրոցում, վաղը կփակվի ճանապարհը՝ ի նշան բողոքի

25/10/2018 22:11
Շտապ. Խուճապ Վերին Գետաշենի դպրոցում, վաղը կփակվի  ճանապարհը՝ ի նշան բողոքի

Ժամեր առաջ մեր կայքին են ահազանգել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բնակիչները՝ տեղեկացնելով, որ «քամին տարավ դպրոցի կտուրը»:

Խուճապահար, դպրոցի ճանապարհից աշակերտները փախել են տուն: Վախեցած ծնողները պատրաստվում են վաղը փակել միջպետական ճանապարհը՝ ի նշան բողոքի:

Մեր թղթակիցը եղավ Վերին Գետաշենում. ըստ դպրոցի տնօրեն՝ Հասմիկ Բաղդասարյանի, մոտ 9 մլն դրամի վնաս է պատճառվել դպրոցին:

Ամբողջ մասնաշենքի բակում թափված են եղել թիթեղները, որոնց քամին քշել ու լցրել է դպրոցի բակում: Զայրացած ու վրդովված տեղաբնակները մեր թղթակցին պատմել են, որ սա արդյունքն է, այն բանի, որ նախկին համայնքապետի եղբոր շինարարական ընկերությունն է թերի արել տանիքի վերանորոգման աշխատանքները:

- Հենց սա էր պատճառը, որ համայնքն ազատվեց  ղուկասյանների ֆեոդալիզմից, որոնց բարեկամները բաժանել էին համայնքի ենթակառուցվածքների տնօրինություններն ու հարստահարում էին համագյուղացիներին՝ արդյունքում ապրելով բարեկեցիկ կյանքով,- ասել են բնակիչները:

Համայնքում կայծակի արագությամբ լուր տարածվեց, որ վաղը նորանշանակ մարզպետ՝ Գնել Սանոսյանն այցելելու է Վերին Գետաշեն՝ ծանոթանալու աղետի վնասներին:

Հիշեցնենք, որ 4 օր առաջ, Վերին Գետաշենում նոր համայնքապետ է ընտրվել՝ Տիգրան Մուրադյանն, ում ընտրողները տվել են  729 քվե, վերջինս համայնքապետարանի ֆինանսիստ՝ Մուրադ Մուրադյանի որդին է:

Դպրոցի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանի խոսքն ու քամու վնասները դիտեք՝ տեսանյութում: