Մի «ծեծ»-ի հետքերով. Ինչ է իրականում տեղի ունեցել Գորիսի ավագանու նիստի ժամանակ

25/10/2018 21:14
Մի «ծեծ»-ի հետքերով. Ինչ է իրականում տեղի ունեցել Գորիսի ավագանու նիստի ժամանակ

Այսօր, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, որ հոկտեմբերի 18-ին, Գորիսի ավագանու նիստի ժամանակ, ավագանիներից մեկի՝ Լյովա Արզանյանի եւ միավորված Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի միջեւ նախ՝ լեզվակռիվ, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել:

Լուրի իսկությունը եւ դեպքի մանրամասները պարզելու համար փորձեցինք կապ հաստատել ավագանու անդամների հետ:

Ավագանու որոշ անդամների հետ չհաջողվեց կապ հաստատել, հեռախոսազրույցի ժամանակ նրանցից ոմանք հերքեցին տեղեկությունը, եւ հայտարարեցին, որ իրենք պատրաստվում են հայտարարությամբ հանդես գալ: Տես՝ տեսանյութը:

Տեղեկացնենք նաեւ, որ այն ավագանիներն ում հետ կապ հաստատել չհաջողվեց, իրենք զանգահարեցին խմբագրություն եւ բացատրեցին, որ հոդվածի հրապարակումից հետո բազմաթիվ լրատվամիջոցներից զանգեր են ստացել, եւ տեղեկությունը հերքել, նրանք եւս փաստեցին, որ պատրաստվում են հանդես գալ միասնական հայտարարությամբ: Ավագանու անդամներից ոմանք էլ հոխորտացին եւ խոստացան կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցների դեմ միջոցներ ձեռնարկել: