Սպառնալիք, շանտաժ. Նորընտիր ՏԻՄ ղեկավարին ստիպում են խախտել օրենքը

22/10/2018 22:43
Սպառնալիք, շանտաժ. Նորընտիր ՏԻՄ ղեկավարին ստիպում են խախտել օրենքը

Արարատի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Մասիս համայնքի հանգուցյալ, նախկին գյուղապետի՝ Սողոմոն Մարգարյանի  կինը՝ Թամարա Հովհաննիսյանը, 21 տարի Հոլանդիայում բնակվող համագյուղացի մականունով «Էշ Գրիշի» տղան՝ Կարեն Ավագյանը,  Դալարի բնակիչ, «Գրանդ-Քենդի» տնօրեն Հովիկ Թադևոսյանի որդին՝ Հայկ Թադևոսյանը, ով Թամարա Հովհաննիսյանի  փեսան է և ԲՀԿ պատգամավոր, Նորա Առուստամյանի խորհրդականը, եռյակ դաշինք են կազմել՝ ընդդեմ Մասիսի համայնքապետ Ենոք Գալստյանի:

Բանն այն է, որ հանգուցյալ, նախկին համայնքապետ՝ Սողոմոն Մարգարյանի կնոջ, իրավահաջորդ՝ Թամարա Հովհաննիսյանից փորձում են 66 հազար դոլարով գնել Մասիսի համայնքապետարանի սեփականությունը հանդիսացող 265 քմ, 1300 մ հողով շինությունը:

Ըստ մեր լրատուի, գործող համայնքապետ՝ Ենոք Գալստյանն առաջարկել է Թամարա Հովհաննիսյանին հրաժարվել սեփականությունից և աճուրդի դնել գոմը:

Վերջինս հրաժարվել է՝ ասելով.

- Դա իմ  մարդնա սարքել:

Այնուհետև օգտվելով առիթից, որ Ենոք Գալստյանը ՌԴ-ում 10-օրյա արձակուրդում է գտնվում, վերը նշած եռյակ դաշինքը համայնքի խոնավացած եկեղեցում տեղացիների շրջանում , որպես սպառնալիք ու շանտաժ, կազմակերպում են հրաժարականի  ստորագրահավաք՝ ընդդեմ գործող համայնքապետի և հրավիրում «Սուր անկյուն» հաղորդաշարին և համախոհներով  շոու  կազմակերպում՝  հանրությանը մատուցելով իբր ապստամբ Մասիս համայնք :

Հ.Գ. Փորձեցինք  զանգահարել, մեկնաբանություն ստանալ Ենոք Գալստյանից, սակայն նրա հեսախոսահամարը չպատասխանեց, իսկ  Մասիս համայնքում  ասացին, որ համայնքապետը դեռևս չի վերադարձել Ռ/Դ-ից:

Հ.Գ. Հրավիրում ենք պատկան մարմիների ուշադրությունը Մասիս համայնքում ընթացող իրադարձություններին:Մեր կայքը հետևելու է դեպքերի զարգացմանը:

Շարունակելի…

Նարինե Հասրաթյան