Կապանը մերժեց տգիտությունը, անգրագիտությունը

22/10/2018 13:06
Կապանը մերժեց տգիտությունը, անգրագիտությունը

Կապանի ընտրությունները ավարատվեցին, իսկ բուռն քննարկումները շարունակվում են, թե ինչու Կապանը մերժեց Նիկոլի թեկնածույին:

Պատճառը՝ կրկին կադրային սխալ քաղաքականությունն էր: Նիկոլը Նարեկին գիտի հեղափոխության շրջանակներում, իսկ Կապանը նրա չունակություններին վաղուց է ծանոթ, իսկ հեղափոխությունից հետո էլ Նարեկն արդեն իրեն քաղաքապետ էր զգում մանկահասակի մտածողությամբ՝ ավել պակաս մատ թափ տալիս:

Նա որևէ զսպվածություն չցուցաբերեց գոնե մինչև ընտրությունները, իր շուրջն էր հավաքել մի քանի թեթևաբարո կանանց, ովքեր ժամանկին վռնդվել են աշխատանքից իրենց վարքի, պահվածի, լուրեր տանել բերելու, խռովություններ հրահրելու համար:

 Աջ ու ձախ բոլորին սպառնում էին, մեղադրում՝ ասելով բանդային վերջ են դնելու: Նարեկը իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց տհաճ էր, երբ Կապանի օրվա առթիվ միջոցառումների առաջին շարքում ազդրերը բաց տիկնոջ հետ իրեն քաղաքապետ էր զգում:

Իրեն առաջին տիկնոջ տեղ դրած աղջիկն այդպես էլ առիթ չունեցով սովորելու, որ հակաէսթետիկ է , երբ առաջին շարքում նստած տիկնոջ շրջազգեստը ազդրից բարձր է, առավել ևս այդ պարագույմ, ոտքը ոտքը չեն գցում, ունեցածն ի ցույց դնում և քաղաքի քննարկման թեման դառնում:

Այսպիսով՝ Կապանը մերժեց տգիտությունը, անգրագիտությունը, մարդկանց հետ սպառնալիքների լեզվով խոսելու փաստը:

Նիկոլի համար սա դաս պիտի լինի, որ իր մարզային կառույցներում ինքնահաստատման խնդիր ունեցողներ չպետ է լինենհալածյալի անվան տակ, ինչքան անգրագետ կա ՔՊ-ականներ են:

Կարծում եմ հաջորդը Սիսիանի ՔՊ գրասենյակի մաքրման պրոցեսը պիտի լինի, քանի որ այնտեղից ևս վայրահաչոցներ և սպառնալիքներ են հնչում, իսկ դա հասարակությանը դուր չի գալիս:

Իսկ ամենաողբերգալին այն էր, որ Նարեկին աջակցում էր օրեր առաջ մարզպետի պաշտոնից ազատված ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը: Սա զավեշտ է, ծաղր ու թատրոն, որին Կապանցին չցանկացավ մասնակցել:


Սեդա Այվազյան