Էջմիածինը մրից ելավ, մրջուրն ընկավ

21/10/2018 14:44
Էջմիածինը մրից ելավ, մրջուրն  ընկավ

Քաղբանտարկյալ՝ Գևորգ Մանուկյանը տեղեկացնում է, որ  քաղաքապետուհի՝ Դիանա Գասպարյանի հայրը տևական ժամանակ է, ինչ զանգահարում է իրեն, սակայն ինքը չի պատասխանում նրա հեռախոսազանգերին, քանի, որ հարցերը լուծելու այսպիսի տարբերակ չի ընդունում:

Հիշեցնենք, որ մամուլում հայտնվեց Էջմիածնի քաղաքապետուհու հոր հայտնի սպառնալիքը քաղբանտարկյալին, որից անմիջապես հետո քաղաքապետ դուստրը ներողություն խնդրեց հոր փոխարեն:

Իսկ մոր՝ Մելսիդա Չիլինգարյանի համար ո՞վ պետք է ներում հայցի Էջմիածնի հանրությունից, ում ղեկավարած ինֆեկցիոն բաժանմունքը գոմից չի տարբերվում: Չէ՞ք հավատում, վայելեք՝ դիտելով  HZHAM.am  կայքի տեսանյութը:

Հ.Գ. Ի դեպ, Դիանա Գասպարյանի ամուսնալուծված ծնողների մասին մեր հրապարակումից  հետո , Ն.  Փաշինյանի գտածո քաղաքապետուհին սպառնացել էր մեր կայքին դատի տալ: Ցավալի է, որ հոգևոր քաղաք Էջմիածինը գող  Մանվելից հետո հայտնվեց Ձինուլիկի անսուրբ ծնողների ճիրաններում, ովքեր այսօր ղեկավարում են Սուրբ քաղաքը: