Նորաշենի գյուղապետերի արկածներն ու ՀՀԿ-ի վարկանիշը. Որտե՞ղ է թաղված շան գլուխը

21/10/2018 08:33
Նորաշենի գյուղապետերի արկածներն ու ՀՀԿ-ի վարկանիշը. Որտե՞ղ է թաղված շան գլուխը

2015թ-ի մայիս ամսից, երբ «Հայկական Ժամ» կայքը սկսկեց հոդվածներ հրապարակել ՀՀ Պնախարարությունում ահագնացող կոռուպցիայի, նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի ցոփ ու շվայտ կյանքին, բանակում տիրող անկարգություններին ու մեծաթիվ մահերին՝ ոչ պատերազմական պայմաններում, բանակից անօրինական ազատվողների թեման մեր լրագրողներից մեկին հասցրեց Արարատի մարզի Նորաշեն համայնք: Այստեղ համայնքապետ, նախկին զինդատախազ Արտուշ Սարգսյանն, ըստ բնակիչների,  «դասալքության դուքյան» էր բացել՝ ոչ առանց սեփական շահի, իհարկե:

Ու պարզվեց, որ անկաշկանդ գործող գյուղապետը բնավ չէր կաշկանդվում իր գործունեությունից ու հպարտ հայտարարում էր, որ անձամբ Սեյրան Օհանյանի հովանավորությունն է վայելում: Ու քանի որ առջեւում 2016թ-ի սեպտեմբեր ամսվա հերթական ՏԻՄ ընտրություններն էին, իսկ այդ ժամանակ համայնքի ավագանին համայնքապետի դեմ էր դուրս եկել՝ հաշվի առնելով Նորաշենում գյուղապետ Արտուշ Սարգսյանի յուրացումները (HZHAM.am կայքը հաքերային հարձակումից հետո կորցրել է նախկինում եղած լուսանկարները: Հեղ.): 


Գյուղապետն անվրդով հայտարարում էր, որ իր դեմ բողոքողներն ավագանու անդամներն են, բայց այդ ամենն անցողիկ է, քանի որ ինքը վայելում է Սեյրան Օհանյանի ու Գալուստ Սահակյանի հովանավորչությունը, իսկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ իր դասընկերն է:

Բայց ընտրությունները չէ, որ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր պահել Նորաշենը:

Բանն այն էոր Արտուշ Սարգսյանը տարիներ շարունակ երկու կնքի է օգտագործել եւ տարբեր գործարքներ կնքել կեղծ կնիքովԵրկու կնիք ունեցող գյուղապետարանը համագյուղացիներից շատերին է կացարանից ու ժառանգությունից զրկել իր կեղծ կնիքներով Տես՝ տեսանյութը:

Ընթերցողների համբերությունը խնայելով, չենք թվարկի գյուղապետի «մելկի ժուլիկությունները», միայն կանդրադառնանք ամենամեծ գողություններից մեկին, ինչի արդյունքում համայնքի երիտասարդ ընտանիքներն այս պահին զրկված են իրենց տնամերձ հողատարածքներից: 

Գյուղապետ Արտուշ Սարգսյանն ու իր տեղակալը, 13 տնամերձ հողատարածք աճուրդի հանում ու աճուրդը հաղթում է Արտուշը, եւ մեկ հեկտարից ավել հողի վրա, առանց հողի նշանակությունը փոխելու, ռեստորանային համալիր է կառուցում՝ չնչին գումարներ մուծելով պետությանը:

2016թ- հուլիս ամսինմեր կայքում եւ թերթում հրապարակված հոդվածից հետոոստիկանությունյուն նյութեր են նախապատրաստվումապա՝ քրգործ է հարուցվում ու գործը փոխանցվում Քննչական կոմիտեի Արարատի մարզային բաժին:

Մի քանի ամիս գործն ակտիվ փուլում գտնվելուց հետոհավերժի քնով քնում էիսկ օրորոցային երգողն էլըստ քննչական կոմիտեին մոտ կանգնած մեր աղբյուրիլինում է կոմիտեի մարզային բաժնի պետը՝ Գեւորգ Սիմոնյանընույնպես՝ ոչ առանց շահիՉար լեզուներն ինչ-որ 35 հազար ԱՄՆ դոլարի անուն էին տալիս:

Երբ այս մասին բարձրաձայնում է մեր կայքը, արդեն մոտենում էին 2017թ-ի ԱԺ համապետական ընտրությունները, իսկ Գեւորգ Սիմոնյանը հանդիսանալով ԱԺ ՀՀԿ ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի փեսան, նորից իր մոտ է կանչում Արտուշին, գլխավերեւում թափ տալիս քր. գործն ու ուղարկում վարկանշային թեկնածու աներոջ համար ձայն հավաքելու:

Ու 100 ձայնի դիմաց, նորից կոծկվում է հանցագործությունը:

Երբ այս մասին բարձրաձայնում է մեր կայքը, ժամեր անց Արտուշ Սարգսյանը վազում եւ ՊԵԿ-ում գրանցվում է որպես ԱՁ, հանում ՀԴՄ մեքենա՝ հաստատելով, որ զբաղվում է հանրային սննդի մատակարարման գործունեությամբ՝ գյուղ նշանակություն ունեցող հողատարածքի վրա:


Լուսանկարում երեւում է հոդվածի հրապարկման եւ Արտուշ Սարգսյանի գրանցած Ա/Ձ-ի ամիս-ամսաթիվը

Այս առնչությամբ հարց ուղղեցինք Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, վերջինիս կողմից հանձնարարական էր իջեցվել Արարատի մարզպետարան՝ ստուգելու համար, անօրինակա՞ն է արդյոք Արտուշ Սարգսյանի գործունեությունը եւ այլն:

Ահա ասյտեղ է, որ սկսում է աշխատել՝ «Պոլի փետ լինի՝ ՀՀՇ-ից լինի» արատավոր երեւույթը...

Ենթադրում ենք, որ այս հարցումներից հետո է, Նորաշենի ներկայիս գյուղապետ Նորայր Գրիգորյանի առաջ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կողմից հարց դրվում դառնալ ՔՊ-ական եւ լուծել համայնքի խնդիրը, քանի որ այդ հարցումներից հետո, իր աշխատասենյակում Գարիկ Սարգսյանը լրագրողիս հարցին ի պատասախան, հավատացնում էր, որ նախկին մեթոդները չեն աշխատելու եւ այլն:

Սակայն...

Օրերս՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 22:03-ին ահազանգ ենք ստանում Նորաշեն համայնքից, որ իրենց համագյուղացիերին բերման են ենթարկում Ոստիկանության Արտաշատի բաժին (Ավելի ուշ Ոստիկանությունը պարզաբանում է, որ իրենք բերման չեն ենթարկել, այլ հրավիրել են: Կարելի էր ծիծաղել, բայց ժամանակ չկա, ավելի լավ է ոստիկանությանը բացատրենք, որ Մարդու իրավունքների կոնվենցիայով ամրագրված է, որ առանց ծանուցման, եւ կարգավիճակը հայտնելու 22:00-ից մինչեւ 07:00 ոստիկանությունն իրավունք չունի քաղաքացիներին հարցաքննելու: Հեղ.): 

Մեզ դիմած քաղաքացիները տեղեկացնում էին, որ իրենց անձամբ հարցաքննել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը: Բնակիչներին զարմացրել էր վերջինիս «ամբարտավան ու գողական»՝ «ըստեղ ես եմ ասողը» կարգավիճակը: Ոստիկանության բարձրաստիճան սպաին, ըստ հարցաքննվածների, հետաքրքրել է մի բան՝ ինչպե՞ս եւ ի՞նչ եղանակով են իրենք սոց օգնություններ ստացել համայնքապետարանից:

Հաշվի առնելով Արմեն Գասպարյանի եւ Արտուշ Սարգսյանի մտերմիկ հարաբերությունները, եւ նույն օրը կեսօրին Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի եւ մարզպետ Գարիկ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած լեզվակռիվը, ինչին ուշ գիշերին հաջորդել է բնակիչներին ոստիկանություն բերման ենթարկելը, ստիպում է կարծիք կազմել, որ վերը շարադրված այն ենթադրությանը, որ Նորայր Գրիգորյանին առաջարկվել է ընդունել «Քաղաքացիական պայմանագրին» անդամագրվելու առաջարկը, համայնքապետի կողմից մերժվել է:

Похожее изображение

Ի դեպ, 40 հազար կմ-ը Մայր Հայաստանի 29 հազար կմ-ում տեղավորելու փորձ անող Գարիկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի սանիկն է, եւ մնացած մյուս մարզպետներից առանձնանում է իր քիննախնդրությամբ եւ կադրային ջարդով, որն իրականացնում է մարզի տարբեր ենթակառուցվածքներում: Բայց սա այլ թեմա է եւ սրան կանդրադառնանք առաջիկայում:

Վերադառնանք Նորաշենի գյուղապետի շուրջ բարձրացված աղմուկին:

Ոստիկանությունը հաղորդագրություն եւ տեսանյութ է տեղադրել, որտեղ նշվում է, որ գյուղապետ Նորայր Գրիգորյանը մի քանի հարյուր հազար դրամի սոց օգնություն է յուրացրել: Այն դեպքում, երբ դեռ մինչեւ գյուղապետ ընտրվելը, Նորայր Գրիգորյանը տարիներ շարունակ իր ընտանեկան ու անձնական միջոցների հաշվին, համայնքում տարբեր բարեգործություններ է արել ու մինչեւ օրս անում է, դա մարզում բոլորը կփաստեն: 

На данном изображении может находиться: 2 человека, люди сидят и в помещенииԼուսանկարը՝ համայնքի ՖԲ էջից

Երբ հարց ուղղեցինք Ն. Գրիգորյանին, թե ինչպե՞ս է որակում ստեղծված իրավիճակը, վերջինս պատասխանեց.

-Սա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է: Ես եղել եմ «Հանրապետական» կուսակցության անդամ, ունեմ հիանալի ընկերներ ՀՀԿ-ից, ու հիմա փորձ է արվում ինձ որպես հանցագործ ներկայացնել, այդպիսով վարկաբեկելով նաեւ այդ կուսակցությանն ու իմ ընկերներից: Գիտե՞ք ծիծաղելի է, տարածում են, թե ես մի քանի հարյուր հազար դրամ սոցօգնություն եմ յուրացրել: Ու դա այն դեպքում, որ ես իմ անձնական միջոցների հաշվին, մինչեւ համայնքապետ լինելը եւ դրանից հետո միլիոնավոր գումարներ եմ ծախսել իմ համայնքի ու բնակիչների համար: Եկեք գյուղ, առանց ինձ մտեք տուն առ տուն ու հարցրեք: Այլեւս չեմ ուզում մանրամասնել, ի վերջո շատ արագ ամեն ինչ կբացահայտվի, եւ այն ժամանակ այս ճաշը եփած մի քանի երիտասարդներ ստիպված կլինեն պատասխան տալ, թե ի՞նչ շահ են ունեցել ինձ վարկաբեկելու  համար:

-Մարզպետի հետ կապված խնդիրներ ունե՞ք...

-Մամուլում գրվեց դրա մասին, չեմ հերքում՝ կան խնդիրներ, նորից քաղաքական աստառով: Առաջիկայում եթե հարկ լինի փակագծերը կբացեմ:


Նորայր Գրիգորյանը, ով բոլոր ժամանակներում համարվել է Ավշարի Գրիգորյան եղբայրների յուրայինը, «ամբաստանյալի» կարգավիճակում է հայտնվել միայն այն պատճառով, որ սոց օգնություններ է տվել իր համագյուղացիներին, իսկ, օրինակ, նախկին գյուղապետ Արտուշ Սարգսյանը, ով հարազատ հոր թաղման արարողության համար բյուջեից ինքն իրեն 30 հազար դրամի օգնություն էր դուրս գրել, եւ համայնքին միլիոնների հասնող վնաս պատճառել, շվշվացնելով ման է գալիս՝ ձեռքի հետ էլ մարզպետ Գարիկ Սարգսյանին ու էլի մի քանիսին իր ապօրինի ռեստորանում կշատցնում ու հիմա էլ ՔՊ-ի հավատարմության երդումներ տալիս...

Այ այսպիսի ՄԱՐԴափոխություններ, ՀԵՂԱփոխություն երազող իմ ազգ...

Հ.Գ. Ի դեպ, Ոստիկանությանը եւս մեկ խորհուրդ՝մարդու մեղքը չապացուցված նրան հանցագործի քողի տակ ներկայացնելը մի տեսակ սիրուն չի, գժուկնե՛ր:

Աննա Գրիգորյան