Հօդս ցնդեցի՞ն գյուղապետի դեմ բողոքները

19/10/2018 23:21
Հօդս ցնդեցի՞ն գյուղապետի դեմ բողոքները

Ամիսներ առաջ մամուլի միջոցով բարձրաձայնվեց Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի ղեկավար Կարո Գեւորգյանի կողմից իրականացված չարաշահումների վերաբերյալ: Հրապարակված հոդվածներից հետո իրավապահները ստուգումներ իրականացվեցին, եւ պարզվեց, որ բարձրացված խնդիրները իրականությունից հեռու էին:

Համայնքապետի դեմ բողոքները կապվում էր առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ, եւ ենթադրվում էր, որ այսքանից հետո Կարո Գեւորգյանը լուրջ մրցակիցներ է ունենալու հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններին: Չարաշահումների չհաստատվե՞լն էր պատճառը, թե վերջին տարիներին համայնքի զգալի դրական փոփոխությունները, բայց համայնքապետը լուրջ մրցակիցներ չունեցավ:

Համայնքում մեր իրականացրած հարցախույզների արդյունքում պարզվեց, որ Կ. Գեւորգյանի դեմ առաջադրված թեկնածու Սպարտակ Գորանցյանը լուրջ մրցակից չի դիտարկվում համայնքում: Անկողմնակալ լինելով փաստենք, որ վերջին տարիներին Ներքին Գետաշենում իրականացված կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքներն աչք են ծակում եւ վստահություն ներշնչում համայնքի ղեկավարի հանդեպ:

Ի դեպ.

 ÐÐ° данном изображении может находиться: на улице


Ա.Գ.