Միասին շենացնենք մեր գյուղը. Բաբկեն Կարապետյան

19/10/2018 22:57
Միասին շենացնենք մեր գյուղը. Բաբկեն Կարապետյան

Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի զբոսայգում և դպրոցի բակում  տեղադրված է քաջարի հայորդու՝ Հրայր Կարապետյանի կիսանդրին: Նրա որդին՝ Բաբկեն Կարապետյանն առաջադրել է իր թեկնածությունը՝ Հայթաղի համայնքապետի ՏԻՄ ընտրություններում: Թեկնածուին հանդիպեցինք դպրոցի բակում:

-Ես հպարտ եմ, որ նման հայրենասեր և ազգանվեր զինվորի որդի եմ: Իմ երակներում էլ հոսում է նույն արյունը, այնպես, որ պատրաստ եմ ես էլ իմ կռիվն այստեղ տալու՝ անմնացորդ նվիրումով աշխատելու  և ծառայելու յուրաքանչյուր հայթաղցու հոգսերը թեթևացնելու համար:

Տես՝ Տեսանյութը: