Գալիս եմ նոր գաղափարներով ու ծրագրերով՝ զարգացնելու Մրգաշենը . Դավիթ Հակոբյան

19/10/2018 22:40
Գալիս եմ նոր գաղափարներով ու ծրագրերով՝ զարգացնելու Մրգաշենը . Դավիթ Հակոբյան

Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում առաջադրված են 4 համայնքապետի թեկնածուներ՝ գործող, համայնքի ժամանակավոր  պաշտոնակատար, ՔՊ-ական Վահան Պողոսյանը, Դավիթ Հակոբյանը, Վաղինակ Նիկողոսյանը և Սոս Հարությունյանը: Մրգաշենցիների տրամադրվածությունից պարզ դարձավ, որ նրանց մեծամասնության համակրանքն ու սերը՝ բարձրագույն կրթությամբ, մասնագիտությամբ ակնագործ, ավագանու անդամ, 33-ամյա Դավիթ Հակոբյանի կողմն է:

Թերևս  սա էլ  հիմք է  հանդիսացել, որ համայնքային կառավարման մոդելին քաջածանոթ ավագանու անդամը՝ Դ. Հակոբյանն  առաջադրել է իր թեկնածությունը  գալիք  ՏԻՄ ընտրություններում:

Մրգաշենում ապրում են երկու հազարից ավել բնակչություն, որոնց երեխաներն առայժմ չեն կարողանում ապրել հոգևոր-մշակութային կյանքով, որը մեռած  է համայնքում: Հակառակ սրան, գործում է մանկապարտեզ՝ 60  երեխաների համար, բուժ ամբուլատորիա:

Համաժողովրդական ալիքի վրա  բնակիչների պարտադրանքով՝ հրաժարականի դիմում է գրել նախկին համայնքապետը: ԺՊ  է նշանակվել հուլիս ամսին ՔՊ-ին անդամակցած, սպա՝ Վահան Պողոսյանը: Ներկա պահին Մրգաշենում եռում են նախընտրական  կրքերը: Ընթերցողներին ենք ներկայացնում թեկնածու՝ Դավիթ Հակոբյանին բնորոշող մրգաշենցիների խոսքերը:

-Դավիթ Հակոբյանը զուսպ, հավասարակշռված, համեստ, կիրթ, մտավորական ընտանիքում մեծացած երիտասարդ է: Պատանի հասակից կորցրել է մորը, նրան ու երկու եղբայրներին խնամել են հայրն ու երկու հորաքույրները: Մեզանից շատերս մեր տղաներին մատնացույց ենք անում Դավթին, որպես օրինակելի և առաքինի մարդու:

-Եթե արդարությունն իրոք հաղթել է մեր երկրում, ուրեմն համայնքի ղեկավար տեսնում ենք միմիայն Դավիթ Հակոբյանին: Հասկանում ենք նաև, որ ընտրական գործընթացներն ուղղորդվում են վերևից, բայց հույսներս դեռևս չենք կտրում:

-Մեր երկրում, 30 տարի անխնա թալանեց  իշխանությունը մեզ ու երկիրը: Իշխանավորներն ընկան  նյութական, անձնական շահի ետևից, անտեսվեց մեր պետական, ազգային արժեքներն ու այս ամենի պատճառով այսօր  անկում ենք ապրում՝ վտանգված  տեսնելով մեր ավանդական արժեքները: Այս ֆոնին, առանձնակի փայլով է դիտարկվում արժեքներ կրող թեկնածուն, մեր աչքի առջև մեծացած՝ Դավիթը: Տա աստված, որ 22-ի արշալույսը դիմավորենք նրա հաղթանակով:

Մրգաշենում, մեր այցից անակնկալ եկած՝ Դավիթ Հակոբյանը, համեստորեն, դժվարանում էր   պատասխանել մեր հարցերին: Դիտեք՝ տեսանյութը: