Արտահերթ ընտրություններ՝ Հայթաղում

19/10/2018 22:25
Արտահերթ ընտրություններ՝ Հայթաղում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմավիրի մարզի Հայթաղ համայնքում արտահերթ ընտրություններ են նշանակված, նախկին համայնքապետ՝ Սամվել Վարդանյանի  մեկ ամիս առաջ գրված հրաժարականի դիմումի պատճառով: Առաջադրված են համայնքապետի հինգ թեկնածուներ՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ական Մերուժան  Մուրադյանը, Հայկ Բաղդասարյանը, Բաբկեն Կարապետյանը,Սուրեն Մելքոնյանը և Վահրամ Եղիազարյանը:

Շուրջ  երկու հազար ընտրող ունեցող Հայթաղում, Նոր Հայաստանի կարգավիճակը նոր հույսեր է բերել մարդկանց և այդ տրամադրվածությամբ, բնակիչների երազանքն է, որ Նոր հայաստանյան շունչը հասնի ու պատի Հայթաղին: Անցնող 30 տարիները մեր նորագույն պատմության մեջ  ՏԻՄ ղեկավարներից շատերը կմնան, որպես տեղական բյուջեն անձնական գրպանին ծառայեցնող համայնքապետեր:

Նրանցից շատերի պատճառով համայնքները ժամանակի առումով  ետ ընկան և չզարգացան: Մեր սոց և բլից հարցումներից պարզվեց, որ հայթաղցիների համակրածին՝ Վահրամ Եղիազարյանին, համայնքի նախաձեռնող խմբերից մեկն առաջարկել  է առաջադրվել հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում, որպես համայնքապետի թեկնածու:

-Վահրամը Հայթաղի ուսյալ ու գրագետ երիտասարդներից մեկն է, լավ ընտանիքից,-պատմում էին բնակիչներն ու ավելացնում,-շնորհիվ իր արագ ընկալման հատկանիշի ու համբերատար լսելու ունակության՝ համապատասխանում է ՏԻՄ ղեկավարի՝ համայնքային ծառայողի աշխատանքին:

Վահրամ Եղիազարյանը  մեր հետ  մասնավոր զրույցում պատմում էր, որ համաժողովրդական շարժումը իր մոտ հույսերի նոր զարթոնք է բերել, ուստի առաջադրել է թեկնածությունն՝ ակնկալելով, որ եռանդով կաշխատի համայնքի զարգացման համար, եթե հայթաղեցին տա իր քվեն հենց իրեն:

-Համոզված եմ, որ երիտասարդ ղեկավարից ավելին են պահանջելու: Բացի դա, ժամանակն է գերադասել հանրային ու պետական շահը՝ ի նպաստ Նոր Հայաստանի,- ասաց թեկնածու Վ. Եղիազարյանը,- համայնքում բազմաթիվ կնճռոտ խնդիրներ կան,կիսատ գործեր, որն ազդում է հայթաղցու կյանքի որակի վրա: Ճանապարհաշինություն, գիշերային լուսավորություն, ոռոգման ջուր, խմելու ջուր, գազի մատակարարում, մանկապարտեզի գործարկում և այլն ու այլը:

Մանրամասները ներկայացնում է Վահրամ Եղիազարյանը, տես՝ տեսանյութը: