Հրատապ. Հրավիրում ենք ոստիկանապետի ուշադրությունը՝ զարմիկների «թիրախը» հիմա էլ «Հայկական ժամ»-ն է

16/10/2018 17:24
Հրատապ. Հրավիրում ենք ոստիկանապետի ուշադրությունը՝ զարմիկների «թիրախը» հիմա էլ «Հայկական ժամ»-ն է

Օրերս«Ուսադիրներով խարդախները» շարքից վերտառությամբ մի արտառոց դեպքի մասին էինք արձանագրել, թե ինչպես է ոստիկանը պաշտոնական դիրքը չարաշահելով, անունը փոխելու միջոցով փորձել ահաբեկել ԵՊՀ դասախոսներից մեկին՝ անձնական խնդիրները կարգավորելու համար:

Հոդվածի հրապարակումից ժամեր անց, մեր կայքի ՖԲ էջը սպառնալիքներով ու վիրավորանքներով լի հաղորդագրություններ է ստանում հոդվածի հերոսուհու՝ Սոնա Իսկանդարյանի կողմից:

Ու, ինչպես երեւում է, Սոնա Իսկանդարյան-Վոլոդյա Լորեցյան զույգը տակտիկական մոտեցումները չի փոխել, եւ հիմա էլ մամուլին են սպառնում «ավագ հետաքննիչի պաշտոնով»:


Այստեղ հարկ է զգուշացում անել ՀՀ ոստիկանությանը, որ իր «պլինտուսից» ցածր ու բարձր աշխատակիցներին լծի երկրում իրավական կարգ ու կանոնը պահելու իր անմիջական պարտականությանը: Թե չէ ստացվում է, որ մինչեւ պետբյուջեից սնվող պորտաբույծները զբաղված են ինտրիգներ լարելով՝ «ուսադիրներով գողականներն ու խարդախները» երկիրը թաղում են  կրիմինալի մեջ:


«Հայկական Ժամ»