Նիկոլը «Չալոյին» կրկին գցեց

16/10/2018 15:19
Նիկոլը «Չալոյին» կրկին գցեց

Այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արագածոտնի նոր մարզպետացուին ու որպես արժանիք նշել այն, որ նա ակտիվորեն մասնակցել է թավշյա հեղափոխությանը: Կարճ ասած՝ քայլել է Նիկոլի հետ ու «հու-հու» գոռացել բառաբանի ամեն մի զարկից հետո:

Նոր կոչված Հայաստանում դա իրոք լուրջ արժանիք է, բայց միևնույն է Նոր Հայաստանում կրկին արդարություն չկա:

Եթե արդարություն լիներ, ապա «Չալո» շունը, որը ամենաշատն է քայլել Նիկոլի հետ և «հու-հու»-ի փոխարեն «հաֆ-հաֆ» է արել, գոնե մի պաշտոն կստանար, ասենք՝ 1-ին փոխվարչապետ կամ սփյուռքի նախարար:


Կամ գոնե՝ Նիկոլի խորհրդական: Բայց դե փուչ աշխարհ է և քցող ընկերներ:

Ով քայլի, ով վարչապետ դառնա, մտածում է «Չալոն»:


Դավիթ Մարտոյան