Սուտ լուրեր,սև փիառ՝ թեկնածուի անվան շուրջ

16/10/2018 15:06
Սուտ լուրեր,սև փիառ՝ թեկնածուի անվան շուրջ

Արմավիրի մարզի մեր աղբյուրները հայտնում են, որ Արմավիրում  այս օրերին թեկնածուների  մրցապայքարում, արդեն իսկ ակնառու նկատվում են  թեժ պայքարի երևույթներ:  Որոշ ուժերի կողմից  կիրառվում   է ընտրական կեղտոտ տեխնոլոգիաներ՝ ընդդեմ անկուսակցական , քաղաքապետի թեկնածու Օհան Հարությունյանի: Արմավիրցիների շրջանում ստահոդ  ու արհեստածին լուրեր  են պտտվում, որ իբր Օհան Հարությունյանին պաշտպանում են նախկին  ՀՀԿ-ական  քաղաքապետը և այլք:

Ըստ մեր աղբյուրների, այս լուրերը կեղծ են և միտված են ապակողմնորոշելու Արմավիրի հանրությանը եւ վարկաբեկելու թեկնածուին: