Գավառի առանձնացող դպրոցը

15/10/2018 22:36
Գավառի առանձնացող դպրոցը

Գեղարքունիքի մարզի Գավառի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների ծնողները  տեղեկացնում են մեր կայքին, որ իրենց երեխաները հաճախում են հարմարավետ ու լավագույն դպրոց, որի մասին ցանկանում են բարձրաձայնել:

Տնօրեն Գայանե Մկրտչյանը տեղում չէր, հանդիպեցինք մասնագիտական կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ՝ Արաքսյա Ղարաբաղցյանին: Վերջինիս շոյեց մեր այցի նպատակը.

- Ոգևորիչ  է  գնահատելի լինելը  579 աշակերտների ծնողների կողմից,-ասաց Ա.Ղարաբաղցյանն ու շարունակեց .

- Տարիներ առաջ, 2 վառված՝ թիվ 5 և 6   դպրոցների օպտիմալացման արդյունքում հիմնվեց Ավետիք Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցը, որը հինահատակ կառուցվեց պետբյուջեի միջոցներով:  Հայաստանի 100 դպրոցներից մեկն է մեր դպրոցը, որտեղ ներդրված է  5-7-րդ դասարաններում ՝ ազգային երգ ու պարի առարկան: Հաճախակի դպրոցում անցկացվում է ֆլեշմոբ՝ նվիրված մեր ազգային երգերին ու պարերին:Թեև այսպիսի հրաշալի դպրոց ունենք, սակայն մեր դպրոցի մարզադահլիճը վերակառուցման խնդիր ունի՝  որպես տիպային, կից կառույցի տեսքով:

Տես՝ տեսանյութը: