Նախագահը անտեսու՞մ է սահմանադրության կետերը

15/10/2018 21:29
Նախագահը անտեսու՞մ է սահմանադրության կետերը

HZHAM.am կայքին է դիմել Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ Գուրգեն Սերժիկի Ադամյանը, որը ներկայացնում ենք առանց խմբագրման:


«Ես ու կինս վերջին ժամանակաշրջանում մասնակցել ենք ԱՀ քաղծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին և ճանաչվել հաղթողներ:

Ես գիտեմ, որ դա մեկնաբանում է հետևյալ կերպ. «աշխատանքի նշանակելը դա արդեն ղեկավարի հայացողության ներքո է...(ինչ որ մեկի հրահանգով)»: Սակայն այս ամենը բխում է մեր իսկ նախագահ Բակո Սահակյանի կողմից վարած կադրային սխալ քաղաքականությամբ։

Կինս աշխատում է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի արհեստագործական ուսումնարանում, ընդամենը 11 ժամ ծանրաբեռնվածությամբ, ես բազմաթիվ մրցույթների հաղթող եմ,բայց չունեմ աշախատանք, ունենք երկու անչափահաս երեխաներ, ապրում ենք վարձով:

Ի՞նչ է մեզ իրավունք չունենք արյունով ձեռք բերված մեր այս Սուրբ հողում ապրել ու արարել:

Ամեն ուր ոտնահարված է բարոյական մարդու իրավունքները: Խախտում են սահմանադրության այն կետը որտեղ նշված է.«Պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են ընտանիքը, մայրությունը և մանկությունը»:

Ակնհայտ է, թե ինչպես են հաղթում և պաշտոնի նշանակվում, դա մեր ղեկավարության համար պարզից էլ պարզ է, բայց մի՞թե հասկանալի չէ այն, որ մի մարդ ով իվիճակի է հաղթել առանց որևէ մեկի հրահանգով , ունի բավականին կարողություններ և հմտություններ:

Ինձ թվում է մեր իշխանության կարկառուն ներկայացուցիչները՝ հանձինս մեր նախագահի, թքած ունեն մեզ նման մահկանացուներիս վրա քանի որ վերին օղակներում չունենք խնամի-ծանոթ-բարեկամ կապող օղակ:

Ես խնդրում և պահանջում եմ վերանայել այն ամենը ինչի միջով մենք անցել ենք, տալ հստակ պատասխան և լուծում իմ բոլոր խնդիրների»: