Ասֆալտի ֆիդայինին ծեփել են պատին, որդուն էլ՝ երթուղային տաքսիներին

11/10/2018 19:22
Ասֆալտի ֆիդայինին ծեփել են պատին, որդուն էլ՝ երթուղային տաքսիներին

Նիկոլի թիվն է ու նիկոլական  ոճի մեջ, ասֆալտի ֆիդային՝ Սասուն Միքայելյանը ծեփված է Հրազդան քաղաքի բազմահարկ շենքի պատին:

Արշալույսցի  Մանվել Գրիգորյանի ոտնահետքերով, ախտեցի Սասունը, խելակորույս  սլանում է  թիկնապահական կորտեժներով, Լեքսուս  GX 470 մակնիշի  թանկարժեք ավտոմեքենաներով՝ ջանալով իրեն Մանվել զգալ Կոտայքի մարզում:

Սակայն, մանկության կապույտ երազանքի իրականացմանը խանգարում է իր, ԱԺ նախկին խորհրդականը, նույն ինքը, Կոտայքի մարզպետ՝ Ռոման Պետրոսյանը, ով ենթարկվում է միմիայն Նիկոլի հրահանգներին՝ անտեսելով Սասունին:

Սա է պատճառը, որ ասֆալի ֆիդայինն ու մարզպետն իրար հետ սառը պատերազմի մեջ են: Ներկայումս  Հրազդանում երթուղային տաքսիների վրա փակցված են  Սասունի որդու՝ Սևակ քաղաքապետի թեկնածուի ցուցապաստառները:Կոտայքն այսօր Սասուն է «շնչում ու արտաշնչում»: Մարզի համայնքապետերը մի այլ կարգի մոլորված են ու շվարած.

-Էս ի՞նչ ակատարվում, չենք հասկանում, ու՞մ ենթարկվենք՝ չ՛գիտենք:

Այս ՏԻՄ անորոշության ֆոնին, Սասունն ամեն տեղ զայրացած  հայտարարում է.

-Արա՛, Ռոմանն ո՞վ  ա, իմ ջեբի շունն էր, թե՞ մոռցել եք, գյա՛, էս մարզն իմն ա,իմցա՛ք, ես եմ ըստեղի թագավորը, հ՛մենն իմ ըսուկով պտի եղնի, հիմցե՛ք հա՛,-մերձավոր շրջապատում աչքերն արյուն առած՝շեշտում է Սասուն Միքայելյանը:

Դիրքային այս մենամարտի դիտապատկերում  հրազդանցի մտավորականները  հիշում են 80-ականների Սասունի խոսքերը.

-Ճիշտ ա, ձեր նման կրթություն չունեմ, բայց կտենաք, որ ես իմ խոդով վերև եմ հելնելու,-ասել է վանատուրցի Սասունը:

Ու  այժմ «պեռվի կռուգներում» սավառնող ասֆալտի ֆիդայինը, Մանվելի յափնջին հագած՝ տուշոնկա է որոնում, արջերն էլ, դե՝ տեխնիկայի ժանրով կժամանեն:


Նարինե Հասրաթյան