Երբ պետության կողմից արված ծախսը նպատակին է ծառայում

11/10/2018 12:44
Երբ պետության կողմից արված ծախսը նպատակին է ծառայում

Ճանապարհաշինարարությունը, թերևս ամենթիրախավորված ոլորտն է շինարարական ոլորտում, քանի որ անբարեխիղճ կապալառուների թերացումների պատճառով հիմնանորոգված ու բարեկարգված ճանապարհները կարճ ժամանակ անց քայքայվում են ու անանցանելի դառնում, իսկ պետական բյուջեի սղության պատճառով, ասֆալտապատումը մեծ ճոխություն է հատկապես մարզերի համայնքների համար եւ անբարեխիղճ շինարարների պատճառով ասֆալտ ունենալ կարճ երազ է դառնում մարդկանց համար: Ու շատ կարևոր է, որ ճանապարհաշինարարությունը կատարվի չափանիշներին համապատասխան, որպեսզի այն գոնե մի քանի տարի ծառայի ազգաբնակչությանը:


Վերջերս մեր լրագրողական խումբը այց կատարեց Կարմրաշեն գյուղ, որտեղ Համաշխարհային Բանկի «Կենսական կարևորության Ճանապարհներ» ծրագրի շրջանակում Տրանսպորտի և Կապի նախարարության ծրագրերի իրականացման կազմակերպության ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում  են Կարմրաշեն – Ոսկեթաս – Զովասար ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ Տեղում ծանոթանալով իրականացվող աշխատանքներին՝ հաճելիորեն զարմացած էինք  շինարարական տեղամասում տիրող աշխատանքների բարձր մակարդակից և արդեն իրականացված աշխատանքների որակից։ Խոսեցինք նաև համայնքապետի հետ, ով շատ բարձր գնահատականի արժանացրեց աշխատանքներն իրականացնող շինարարկան «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊ ընկերությանը։ Հանդիպեցինք նաև ընկերության տնօրենին, ով սիրով ներկայացրեց մեզ ընկերության պատմությունը, առաքելությունը, և ծանոթացրեց ընկերության տեսլականին և սկզբունքներին։

«Մեր կատարած աշխատանքների լավագույն գնահատականը անմիջական սպառողի՝ այսինքն բնակիչների գոհունակությունն է, որը մենք տեսնում ենք տարիներ շարունակ» նշեց Արմեն Բադալյանը՝ ընկերության հիմնադիր-տնօրենը։



Ունենալով 12 տարվա պատմություն AAB Construction ընկերությունն իրականացրել է ավելի քան 30 միջին և խոշոր մասշտաբի ճանապարհաշինական ծրագրեր Հայաստանի և Վրաստանի տարածքում։ Կառուցված բոլոր ճանապարհները՝ անկախ կառուցման տարեթվից, մինչ այժմ չեն ունեցել որևէ խնդիր կամ վերանորոգման կարիք։ Թե որն է ընկերության հաջողության և աշխատանքների բարձր որակի գրավականը հարցին տնօրենը պատասխանեց -«Մեր հաջողության գրավականը մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ աշխատել են մեզ հետ, անցել են տարատեսակ միջազգային վերապատրաստումներ, տիրապետում են ոլորտի բոլոր առանձնահատկություններին և գաղտնիքներին և դրսևորում են բարձր պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն և պատասխանատվություն ընկերության կատարած ցանկացած աշխատանքներում։ Վստահաբար կարող եմ նշել, որ եթե չունենայինք այսպիսի հզոր թիմային աշխատանք, մեր արդյունքներն այսքան բարձր չէին լինի և չէին արժանանա բարձր գնահատականի»։

Պարզեցինք նաև, որ ընկերությունն ունի Հայաստանում առաջատար տեխնիկական բազա, որը հագեցած է ավելի քան 100 անուն սարքավորումներով՝ ձեռք բերված համաշխարհային արտադրողներից, ինչպիսիք են Volvo, Cat, Sandvik, AMMANN, Wirtgen և այլն։ Բացի տեխնիկական հագեցվածությունից ընկերությունը ահռելի ներդրումներ է կատարել նաև տեխնոլոգիական լուծումներում, որն էլ իր հերթին աշխատանքների որակը և արագությունը հասցնում է առավելագույնին։ Տարիների ընթացքում ընկերությունը կատարել է 13 միլիարդ դրամի ներդրում, որից 4,5 միլարդ դրամը միայն 2018 թվականի առաջին կիսամյակում։ Զարմանալի չէ, որ ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում ընկերությունը զբաղեցնում էառաջին պատվավոր հորիզոնականը՝ շինարարական ընկերությունների ցանկում։

Ունենալով ճանապարհաշինության համար անհրաժեշտ շինանյութի սեփական գործարաններ՝ AAB Construction-ը կարողանում է միաժամանակ իրականացնել մի քանի տարբեր ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում։ Բոլոր աշխատանքները՝ սկզբից մինչև վերջ, անցնում են լաբորատոր ստուգումներ ընկերությանը պատկանող լաբորատորիաներում։ Արդյունքում կառուցված ճանապարհների որակը համապատասխանում է ոչ միայն ծրագրերով նախատեսված նորմերին, այլև միջազգային չափանիշներին։



Տարիներ շարունակ,  ունենալով խելամիտ գնային քաղաքականություն, AAB Construction-ը կատարել է խոշոր չափի խնայողություններ պետական բյուջեից, որոնք հետագայում ուղղվել են այլ ճանապարհների կառուցմանը։ 


Որպես օրինակ մեզ ներկայացվեց Երևան -Սևան մայրուղու՝ ամռանն իրականացված աշխատանքքները, որոնք կատարվել են 574,303,896 դրամ գնով՝ նախահաշվային 857,170,000 դրամ գնի փոխարեն՝ խնայելով պետական բյուջեի 282,866,104 դրամ, ծրագրով նախատեսված 90 օրվա փոխարեն, շինարարությունը տևել է 50 օր, իսկ հաստատված 16կմ-ի փոխարեն վերանորոգվել է 17կմ ճանապարհ։


Մեզ մնում է միայն հաջողություն մաղթել AAB Construction ընկերությանը իրենց բոլոր ծրագրերում, քանի որ, ինչպես ընկերության կարգախոսում է նշվում, նրանք իսկապես կառուցում են մեր անվտանգությունն ու հարմարավետությունը։ Մեծ հույս ունենք, որ ընկերության նման բարձր մակարդակի մոտեցումները օրինակ կծառայեն բոլոր գործարարներին՝ ի շահ և բարօրություն մեր հանրությանը։