«Ուսադիրներով խարդախները» շարքից

11/10/2018 12:23
«Ուսադիրներով խարդախները» շարքից

Մեր իրականությում առաջին անգամ չէ, որ հանդիպում ենք երեւույթի հետ, երբ ոստիկանները չարաշահելով պաշտոնական դիրքը, օգտագործելով ուսադիրներն անձնական հարցեր են լուծում՝ կամա թե ակամա հանցագործության հեղինակ դառնալով:

Նմանատիպ դեպք է տեղի ունեցել ԵՊՀ-ում, մեր աղբյուրները փոխանցում են, որ իրենք մի դեպքի են ականատես եղել, որի մասին բարձրաձայնելով փորձում են կանխել հետագայում նմանատիպ երեւույթները:

Անցյալ տարի դեկտեմբեր ամսին, ԵՊՀ բակում, համալսարանի դասախոս Ռուզաննա Գարգալոյանի հետ վիճող ու դասախոսի վրա մատ թափ տվող երիտասարդը շատերի ուշադրությունն է գրավում:

Հետագայում, պարզվում է, որ դասախոսին ահաբեկող ու վիրավորող երիտասարդը ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննիչ Վոլոդյա Լորեցյանն է, ով՝ ներկայանալով Կառլեն Իսկանդարյան կեղծանունով, փորձել է մորաքրոջ աղջկա՝ Սոնա Իսկանդարյանի խնդիրները հարթել:

Բանն այն է, որ Սոնա Իսկանդարյանը, Ռուզաննա Գարգալոյանի  եւ  Սոնա Սեֆերյանի հեղինակած՝ «Թարգմանիչներ տարածության եւ ժամանակի մեջ» գիրքը համակարգչով մուտքագրել է, եւ ցանկացել է, որպեսզի գրքում իր անունը որպես համահեղինակ նշվի, սակայն Ռ. Գարգալոյանը, հասկանալի պատճառներով, մերժել է երիտասարդ աղջկան:

Եւ փանիկցի զարմիկը՝ Վոլոդյա Լորեցյանը, որպես իսկական ջիգիթ, որոշել է մորքարոջ աղջկան թասիբը պահել, ու նրան դարձնել գրքի հեղինակ:

Սակայն միշտ չէ, որ նպատակն արդարացնում է միջոցները, եւ Վոլոդյան մնացել է ձեռնունայն, քանզի նրա շանտաժները եւ ոստիկանության ուսադիրները չեն օգնել մորաքրոջ աղջկան դառնալու գրքի հեղինակ:


Հերմինե Մանուկյան