Փեսա Միշիկն այլեւս չի թաքցնում Նիկոլի հանդեպ համակրանքը

08/10/2018 20:26
Փեսա Միշիկն այլեւս չի թաքցնում Նիկոլի հանդեպ համակրանքը

Ֆեյսբուքյան գրառումով Փաշինյանին իր աջակցությունն է հայտնել նաև մեկ այլ ՀՀԿ-ական, փեսա Միշիկի հովանավորյալ ԱԺ պատգամավոր` Արման Սահակյանը:

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանն ու Արման Սահակյանը Միքայել Մինասյանի մտերիմ ընկերներն են: