Ներդրողներին Տավուշի մարզից թռցնում է ստախոսի համբավ ունեցող ինքնակոչ Սարգիս Աթոյանը

08/10/2018 17:36
Ներդրողներին  Տավուշի մարզից թռցնում  է ստախոսի համբավ ունեցող ինքնակոչ Սարգիս Աթոյանը

Բոլորովին վերջերս, ՀՀ են  ժամանել մեր հայրենակիցները, որոնց մեջ գերիշխող է հատկապես գործարար խավը, քանի որ նրանցից շատերը առայժմ տնտղում են ՀՀ տնտեսական դաշտը՝ հնարավոր ներդրումային  ծրագրեր իրականացնելու հետ կապված:

Այս օրերին, որոշ գործարարներ ժամանել են նաեւ  սահմանամերձ Տավուշի մարզ, ովքեր հետեւելով Նիկոլ Փաշինյանի հորդորներին փորձում են ինչ-ինչ քայլեր ձեռնարկել նոր աշխատատեղեր ստեղծելու  համար: Սակայն, այս ընթացքում  ՀՀ  ժամանած գործարար հատվածի  մի զգալի մասի  հետ, մարզի ՀՀԿ-ականների ցուցումով, հանդիպումներ է ունենում Սարգիս Աթոյանը անունով  մեկը, ում շատերն են համեմատում Զիմզիմովյան հայտնի կերպարի հետ,   բոլորին մեկ առ մեկ ավետում է , որ այս կառավարությունը ժամանակավոր է, հողը  խարխուլ է, ու որ ավելի լավ  է գործարարները կոպեկ չծախսեն, քանի որ հետո չեն կարողանալու քաղել այդ ներդրման պտուղները:

Եւ, որ իրենց  ներդրումները ջուրը տանելու է…

Այդ նույն Սարգիս  Աթոյան կոչվածը, ով  Տավուշի մարզի բնակիչներից մեկի մատից փուշ անգամ հանած չկա. ունենալով գազալցակայաններ, ալրաղացներ ու բենզալիցքավորման կայաններ, սիրում է խեղճ ու կրակ գյուղացիներին կոպեկներով աշխատացնել, ու անընդհատ երեսով տալ, թե իբր ինքը գործ է անում՝ էդ հող ու ջրի համար:

Սրա ձեռագիրը ամեն տեղ նույնն է. նույն մեթոդով  նա աշխատացնում է իր ղեկավարած “Սյունէներգաշին”  ընկերության աշխատակիցներին, ովքեր իրենց հալալ քրտինքով  վաստակածը՝ մի կերպ են կարողանում   ստանալ   Աթոյանի ղեկավարած ընկերությունից: 

 Իսկ իր ենթականերին Աթոյանը միշտ կերակրում է այն  մտքով թե ինքը   գեներալների, երկրի ղեկավարների, ՀՀԿ-ականների  հընգերն ա, ու ոնց ուզի ՝տենց էլ  պտի անի: Ավելին, աջ ու ձախ իրեն բարեգործ հայտարարած  այս ինքնակոչը, ում ղեկավարած “Սյունէներգաշինը”  տարիներ առաջ իր տխրահռչակ գործունեության ընթացքում հայտնվել էր հարկայինի  սեւ ցուցակում, այժմ էլ շարունակում  է  չգրանցված աշխատողներ պահել իր ընկերությունում, ասելով որ իր դեմ մեկ  ա էլի խաղ  չկա:

Այսքանից հետո հարց է առաջանում. Իսկ ո՞ւր են նայում այսօրվա իշխանությունները երբ չոռնի ցուցակի մեջ  տեղ գտած  կիսագրագետ  ինչքնակոչները   իրենց  բուն գործով զբաղվելու փոխարեն՝ նստած  ներդրող են թռցնում Հայաստանից:

Ոնց որ ասֆալտին փռելու գործ ա բացվում...


Մաքսիմ Նազարյան