Թաշկինա՞կն լա չունիք

08/10/2018 09:24
Թաշկինա՞կն լա չունիք

Մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք վարչապետի արարողակարգի ծառայության ու իմիջմեյքերների բացթողումներին: Առաջին անգամ, երբ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը, նախ՝ լեզվով, ապա մատով մաքրում էր ատամների արանքում մնացած սննդի մնացորդը՝ դառնալով տեղական եւ միջազգային լրատվականների քննարկման առարկա, խնդիր բարձրացրինք, որ վարչապետի ընտանիքի արարողակարգի ծառայությունն ու իմիջմեյքերները լուրջ անելիք ունեն, բայց...

Երբ այդ միջադեպին հաջորդեցին, շատ նմանատիպ կիքսեր, հասկացանք, որ ծառայություններին չի հաջողվել ինչ-որ բան փոխել այս մարդկանց կենցաղում:

Իսկ մեծարգո Շարլ Ազնավուրի հրաժեշտի արարողակարգին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ձեռքով քիթը մաքրելը ոչ միայն չվրիպեց մեծաքանակ հյուրերի, այլ նաեւ միջազգային ԶԼՄ-ների աչքից:

Լավ, եթե անգամ իմիջմեյքերը չէր զգուշացրել, կինն այս չգիտի՞, որ թաշկինակն ու անձեռոցիկը պարտադիր ատրիբուտ է, որ յուրաքանչյուր կնոջ պայուսակում առկա է:

Բավակա՛ն է, ձեր գեղջկական նիստ ու կացով դուք մեր երկիրն եք խայտառակում:


На данном изображении может находиться: один или несколько человек

На данном изображении может находиться: 1 человек


Աննա Գրիգորյան