Դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը

07/10/2018 22:16
Դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել է, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի Մարտի 1-ի գործը չքննի Հատուկ քննչական ծառայությունը եւ տեղափոխվի այլ քննչական մարմին:

Պաշտպանը  ասել է, որ պատճառն այն է, որ սեպտեմբերի 11-ի ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը այնպիսի հայտարարություններ է արել, որ խախտել է անմեղության կանխավարկածը, եւ, առհասարակ, իրավիճակը ցույց է տալիս, որ այդ քննչական մարմինը օբյեկտիվ քննություն չի կարող իրականացնել:

 Հայկ Ալումյանը տեղեկացրել է նաեւ, որ  իրենք բողոքարկելու են: