Ինքնասպանություն՝ սպանությունից հետո

07/10/2018 13:27
Ինքնասպանություն՝ սպանությունից հետո

Այսօր, Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ «Կարամելի Հարութի» դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով Հարություն Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել։