Արփոյի սև օրերը եկել են

07/10/2018 10:31
Արփոյի սև օրերը եկել են

Ամենածիծաղելին՝ բոլորին դուր գալու ցանկությունն է, ճիշտ այս իրավիճակում է այսօր հայտնվել հայկական Կինտոն՝ Արփինե Հովհաննիսյանը:

Տարիներ շարունակ Ցիբուլովնան ապրելով հովանավորների աջակցությամբ, վայելեց կյանքի բոլոր ճոխությունները, շատ կարճ ժամանակում ունեցավ այն ամենը ինչ սիրտն ուզում էր, բացի ամենակարևորից՝ անձնական ու ընտանեկան երջանկությունից:  

Ուսանողական նստարանից, Հայոց մեծ Մկի՝ մխչյանցի Հովիկի միջոցով միանգամից աշխատանքի անցավ արդարադատության նախարարությունում, զբաղեցնելով ամենատարբեր պաշտոններ:

Հետագայում նորին գերազանցություն Սերժի  հովանավորությամբ՝ շատ ավելի բարձր պաշտոններ զբաղեցրեց: Գագաթնակետից նա չէր տեսնում երկրում տարիներ շարունակ տիրող անարխիան, անպատժելիությունը, անօրինակությունները, մարդականց ստորացված ու անտեսված լինելը…

Ու երբ իր սիրելի Սերժի միջոցով ու օգնությամբ «բիրդամ աղա» դարձավ Նիկոլը՝ անտեսելով Արփոյին:

Վայր ընկնելը նույնքան ցավոտ էր «չբավարարված» Ցիբուլովնայի համար ու նա որտեղ հասնում, որտեղ նստում էր քննադատում էր Նիկոլին: Գիտակցելով, որ այլևս դուրս է մնում Նիկոլ-Միշիկ տանդեմի խաղից, փորձում է իր իրավունքները հիմա էլ պաշտպանել դատ ու դատաստանի ճանապարհով:

Картинки по запросу Արփինե Հովհաննիսյան Նիկոլ

Մոռանալով, որ տարիներ շարունակ նույն այդ Միշիկի հրահանգով արգելված էր Արփոյի մասին որևէ քննադատական բառ անգամ հնչեցնել մամուլում: Մինչդեռ Ցիբուլովնայի կողմից տարբեր պատվերներ էին իջեցվում, որ տարբեր պաշտոնյաների հասցեին հրապարակվեն վարկաբեկող նյութեր, մրոտվեր նրանց անունը ու սուտը հրամցվեր ճշմարտության տեղ:

Հիմա երբ Ցիբուլիկը անզոր ու անօգնական է դարձել, իսկ Կինտոյի տեսակից խիստ զգուշավոր է դարձած Նիկոլի Աննան, ով աչքերը չորս է արել, որ հանկարծ Արփոն մոտ չգնա Նիկոլին:

Եվ առաջին անգամ «ամենազոր» ու «հմայիչ» Արփոն զգաց պարտության գինը և այժմ գտնվում է էքստազի մեջ…  

Անուշ Հարությունյան