Շնորհավոր տոնդ, ուսուցի՛չ

05/10/2018 09:39
Շնորհավոր տոնդ, ուսուցի՛չ

Այսօր ուսուցչի եւ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնն է:

Հոկտեմբերի 5-ը, որպես ուսուցչի տոն հռչակվել է  ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից՝ 1994 թվականին։ 1966թ. այդ օրն էր Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում, ընդունվել «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, որն էլ դարձել է ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը:

Այսօր Ուսուցչի տոնը նշում է 100-ից ավելի պետություն։ ՄԱԿ-ն այս օրվա առթիվ առաջարկում է բոլորին մի պահ խորհել այն մասին, թե ինչպես է լավ ուսուցիչը փոխել իրենց կյանքը:

HZHAM.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ մեր ուսուցիչներին մաղթում խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսություն:

Հարգանքով՝ «Հայկական Ժամ»