«Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում Ամբերդի դպրոցն ունի նոր ուսուցիչ

04/10/2018 15:27
«Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում Ամբերդի դպրոցն ունի նոր ուսուցիչ

Նոր ուսումնական տարին Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները պատմության նոր ուսուցչի հետ սկսեցին, տեղեկացնում են համայնքից։ <Դասավանդիր Հայաստան> ծրագրի շրջանակներում քաղաքագետ, պատմաբան Հակոբ Կարապետյանը աշխատանքի է ընդունվել Ամբերդի Հ.Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցում։

Նոր ուսուցիչը տեսողության հետ կապված խնդիրներ ունի, սակայն ըստ դպրոցի տնօրեն Զոհրապ Մաղաքյանի, տնօրինությունը եւ աշակերտները հարգանքով եւ ջերմությամբ են ընդունել իրենց կոլեկտիվ։

Հակոբ Կարապետյանը եւս հաստատեց, որ դպրոցը կարճ ժամանակահատվածում դարձել է իր համար հարազատ, այստեղ ամենուր հանդուրժողականություն եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտ է տիրում։

-Ինձ միշտ դիմում են, տնօրենը եւ մանկավարժները,  նույնիսկ աշակերտները, թե ինչով ինձ օգնեն, ես շնորհակալ եմ բոլորից, իրենց մեծահոգության համար։ Դպրոցն ունի այն բոլոր հնարավորությունները, որտեղ մեր սաները ունեն հնարավորություն լիրաժեք  կրթվելու եւ դաստիարակվելու համար,-փոխանցեց Հակոբ Կարապետյանը։