Իսկական հեղափոխությունը դեռ չի եղել, այն անհապաղ պետք է կատարվի. Ռուբեն Գրիգորյան

03/10/2018 12:58
Իսկական հեղափոխությունը դեռ չի եղել, այն անհապաղ պետք է կատարվի. Ռուբեն Գրիգորյան

Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանն իր դիրքորոշումն է արտահայտել Հայաստանում ստեղծված իրադրության վերաբերյալ.

Երբ գրում էի այս տողերը, ժողովուրդը դեռ դուրս չէր եկել փողոցներն ու հրապարակները։ Երբ գրում եմ այս տողերը հիմա, համոզված եմ, որ ինձ չի՛լսի կամ չի՛ կարդա Փաշինյանը։ Որովհետև շատ հեշտությամբ մենք դարձանք սևեր։ Եվ սևերը մենք դարձանք։

Մենք, որ ամեն ինչով պաշտպանեցինք Փաշինյանին։ Եվ ավելին, որոշ ակնհայտ սևևեր սպիտակեցին։

Չեմ կարող չխոսել, որովհետև միշտ խոսել եմ և կարևոր չէ՝ թե ով է և ում մասին։ Եվ եթե որևէ մեկը խոսի իմ դեմ՝  ասելով ինչ ասես, բայց ոչ այն, ինչի մասին ես գրում եմ, ապա նրանց հենց սկզբում ասումեմ՝  ձեր արածը ձեր սիրուց է այս մարդու նկատմամբ և ուրիշ մի այլ տրամաբանություն չունի։ Հիշեցնեմ ձեզ, որ կուռքեր պատմության մեջ շատ են եղել և դրանից ոչ մեկը դեռ չի՛ երջանկացել։

Խաբեությունը և սուտը երբեք չե՛ն լինի երջանիկ ապագային հասնելու աղբյուր։ Չհավատա՛ք երբեք, որ հանուն ապագա բարի գործերի թեկուզև ժամանակավոր կարելի է դավաճանել սկզբունքներն ու իդեալները։

Ես այդպես չե՛մ անում երբեք և դրա համար ասում եմ՝ վերջ դրեք այս իրադրությունն անվանել հեղափոխություն, հեղափոխությունը համակարգ ստեղծելն է։ Եվ նոր համակարգում պետք է ստեղծված լինեն բոլոր ինստիտուտները /առաջին հերթին՝ հասարակական, ժողովրդական/, որոնք չեն թողնի էլ երբեք վերադարձը կամ կրկնությունը նրա, ինչ ստացվեց շուրջ 30 տարի։

Թե՞ ամեն հերթապահ ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ, թողնելով իրենց գործերը, պիտի վազեն հրապարակ։ Ժողովրդական, հասարակական կառույցների ստեղծումն ու նրանց օրենքի ուժ տալն է իսկական հեղափոխության արդյունքը։ Եվ, իհարկե, դատական համակարգը դարձնել իսկապես անկախ, որովհետև առանց այդ պայմանի հնարավոր չի՛ լինի պաշտպանել ամեն մեկիս օրինական իրավունքները։ Իսկ հիմա մենք ունենք իշխանափոխություն և անվերապահորեն այն կոչում ենք հեղափոխություն։

Մենք ունենք կորցրած ժամանակ և շարունակում ենք այն կորցնել։ Մենք չունենք թափանցիկություն, մենք չենք հասկանում՝ ինչ պետք է լինի վաղը, մեզ ասում են՝ արե՛ք ներդրումներ, որովհետև իրադրություն է փոխվել, և մենք դրանից հասկանում ենք, որ չկա առողջ մտածելակերպ, քանզի այս իրադրությունը չի՛ կարողկոչվելհեղափոխություն։

Ավելին՝ իսկական հեղափոխությունը ամեն օր վտանգվում է, քանի չիմաքրվելԱզգայինժողովը։

Պատերազմող ժողովրդի համար ամեն ժամ կյանքի խնդիր է։ Եվ էլի մի սխալ, իմ կարծիքով շատ մեծ։ Չի՛ կարելի բաժանել հասարակությանը սևի և սպիտակի այն պարզ սկզբունքով, որ եթե մեզանից մեկն եք, մեր թմի մեջ եք, ուրեմն սպիտակ եք։

Իսկ այն հազարավոր հայերը, որ կանգնեցին ձեր կողքի՞ն։ Ինչո՞ւ եք կարծում, որ նրանք այդքան շուտ սևացան։ Եթե այդ բոլոր մարդիկ սևեր լինեին, ինչպե՞ս հնարավորկլիներայսբոլորը։

Բայց հիմա նրանք բոլորը չեն կարողանում մասնակցել հասարակական զարգացման ընթացքին։ Հազարավոր հայեր հնարավորություն չունեն այլ ձևով արտահայտելու իրենց կարծիքը, բացի ընտրություններին մասնակցելուց և փողոցդուրսգալուց։

Ժողովուրդը մի լուռ գործիք չէ փողոցներն ու հրապարակները փակելու համար։ Ժողովուրդը պետք է կառավարվի և ինքնակառավարվի։ Միայն այդ դեպքում հաջողությունը երաշխավորված կլինի։ Իսկ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ չկա այլընտրանք, չի ընդունվում այլ միտք, եթե այն գալիս է այլ մարդկանցից։ Հիմա հազարավոր մարդիկ «համախոհներ» են, բայց անտեսվում է նրանց կարծիքը, և այդ պատճառով վերջին հաշվով դուրս է եկել, որ ճիշտ և գիտակից կադրերի սղություն կա։ Եվ ավելին՝ շատ տեղերում մնացել են հները, ինչը, մեղմ ասած, զարմացնում է բոլորիս։

Այս իրադրությունը զարմացնում է բոլորիս և կարող է բերել պայթյունի՝ անկանխատեսելի հետևանքներով։ Կորցրած օրեր, կորցրած ժամանակ... Մի՞թե հասկանալի չէ, որ դրա արդյունքում չի լինի ոչ մի լավ բան։ Ավելին՝ կլինի հուսախաբ ժողովուրդ, կոտրված ցանկություններ և երազանքներ։