Եվրոպական հետո էլ ատելության «ապտակ» Ցիբուլովնային

02/10/2018 21:39
Եվրոպական հետո էլ ատելության «ապտակ» Ցիբուլովնային

Ժողովուրդ ասում է շատ է խոսում ոչ թե շատ իմացողը, այլ՝ չիմացողը: Ու հենց շատախոսներն են, որ հաճախ են սեփական լեզվի պատճառով դատափետվում: Ու հիմա էլ Եվրոպան է Ցիբուլովնային «ապտակում», որպես վատ, չարաճճի ու ստախոս երեխայի:

Այսպես, Մարդու Իրավունքի Եվրոպական դատարանը օրեր առաջ  հրապարակեց Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի հանրապետության գործով վճիռ, որը վճիռ է Մարտի 1-ի գործով:

Ցիբուլովնան, ինչպես միշտ առաջ ընկնելով հայտարարել էր, Հայաստանի իրավիճակի այդ հարցը ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի քննության առարկա դարձնելու մասին:

Այսօր էլ ԱԺ-ում Արփոն նեղսրտել է, երկրում  ատելության մթնոլորտ է:

Հարցնող չլինի, ով ծնեց, ով հասունացրեց այդ ատելությունը, ով էր անընդհատ ատելություն սերմանում, ով…

Ցիբուլովնան  քաջատեղյակ է, որ ժողովուրդը դժգոհություններ ունի ու վրդովված է:

«Ես չեմ կարող ազնիվ չլինել և չասել, որ ՀՀԿ կողմից եղել են սխալներ, որոնք ստղծել են իրականում միջավայր, որտեղ քաղաքացիների մոտ կարող են դժգոհություններ լինել: Բայց ես նաև չեմ կարող լինել երեսպաշտ ու չասել մեդալի հակառակ կողմի մասին: Այդ ատելության մթնոլորտն անընդհատ հրահրվում է, դրա վրա կառուցվում է ինչ-որ բան, դա քարոզվում է: Դա ճիշտ չէ, սև ու սպիտակը համադրության մեջ է գեղեցիկ, սևն ու սպիտակը երբևէ չի կարելի հակադրել իրար: Չկա սև ու սպիտակ, բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, որևէ մեկս արտագաղթել չենք պատրաստվում»,- ասել է Արփոն:

Մոռանալով՝ որոշ ժամանակ առաջ ինքը լինելով կամակատար, շատ ավելի վատ էր վարվում այդ նույն ժողովրդի հետ: Խոսում էր առանց մտածելու, վարվում էր անկաշկանդ…

Այստեղ տեղին է նշել. Աստված մարդուն ատամներ տվել է ոչ այնքան ուտելիքը ծամելու, որքան լեզուն դրանց հետևում պահելու համար:


Անուշ Հարությունյան