Քաշքշել են իրար. Տո՛, դու՛ ո՞վ ես, որ հորս գլխից թռնես

01/10/2018 18:52
Քաշքշել են  իրար. Տո՛, դու՛ ո՞վ ես, որ հորս գլխից թռնես

Կոտայքի մեր հավաստի լրատուն փոխանցում է, որ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը , երեկ  զայրազած ներխուժել է 4-րդ հարկ,մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանի  առանձնասենյակ ու սկսել քաշքշել նրան՝ ասելով.

-Տո՛, դու՛ ո՞վ ես, որ հորս գլխից թռնես,-ասել է Սևակն ու քաշքշել մարզպետին,մարզպետն էլ իր հերթին Սևակին է ետ հրել.

-Հանգստացի՛ր, ես ո՞նց ես խոսում հետս ա՛յ տղա,-պաշտպանվել է Ռոմանոս Պետրոսյանը:

Գոռգոռոցների ձայնից  մարզպետարանի  ընդունարանի սպասասրահի մարդիկ ակամայից ոտքի են կանգնել, իսկ կարճահասակ քարտուղարուհին արագ  վազել է ու փակել մարզպետի առանձնասենյակի երկրորդ կիսափակ դուռը, որպեսզի վիճող կողմերի ձայները  չլսվեն ընդունարանում:

Մեր հավաստի  լրատուի փաստմամբ, շուն ու կատու դարձած՝ իշխանական կերակրատաշտի շուրջ,  իրար են գզգզում ՔՊ-ական ջահել-ջուհուլները:

Հ.Գ. Հանձինս Սասունի որդի՝ Սևակի, արձանագրենք, որ  Հրազդանում  ձևավորվում է մանվելիզմի սաղմեր՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ՝ Կարեն Գրիգորյանի տեսքով: Բավ չէ՞ արդյոք, նմաններին  թողնել թփռոշանալ ու փաթաթվել մեր չարքաշ ժողովրդի վզին: Մինչդեռ, ժամ առաջ ընդհատել է պետք սաղմի զարգացումը,ասել կուզե Սևակի ականջը  բռնել է պետք ու ասել.

-Մոլորված որդի՛, ասֆալտի ֆիդայինի՛, Հայաստանը հորդ բոստանը չէ, որ ծառը քաշքշես, պտուղը քաղես: Հորիցդ առաջ մի Տուշոնկա- Մանվել էլ կար, ագահությունից  քաշվեց՝ մաուզերիստ խաղալով ու մարտական հեքիաթ պատմելով:Սովորեք ուրիշների սխալների վրա, անտառաճանաչնե՛ր, մեր կայքից էլ շնորհակալ եղեք, անվճար խորհրդի համար:

Նարինե Հասրաթյան