Ծեծկռտուք մարզպետարանում

01/10/2018 08:24
Ծեծկռտուք մարզպետարանում

 Գեղարքունիքի մարզի մեր հավաստի լրատուի փոխանցմամբ, վերջերս մարզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ երկու փոխմարզպետները՝ Նարեկ Գրիգորյանն ու Վահան Զարոյանը, աշխատավայրում լեզվակռիվ են ունեցել, որը վերածվել է քաշքշուկի ու ծեծի:

Նարեկ ԳրիգորյանՎահան  Զարոյան

Պարզվում է, նորաթուխ պաշտոնյաների կռվի պատճառը եղել է մեքենաների «բանտաժներն ու կալպակները»: Ըստ մարզպետարանի մեր լրատուի, փոխմարզպետներից մեկին դուր չի եկել, որ մյուսի մեքենան «բանտաժներով» է, իսկ իրենը՝ «կալպակով»:

-Այդ երկուսը նշանակման օրից անհաշտ են իրար հետ,-ծիծաղելով պատմում է մեր լրատուն,- Սկզբում աշխատասենյակների համար էին կռվում. մեկինը մեծ էր, մյուսինը՝ փոքր: Կահույքի ու դասավորվածության խնդիր կար: Ու երեւի նրանց համբերության բաժակը լցվել էր, որ մեքենաների կռիվը դարձավ ծեծկռտուք:

«Из грязи в князи» կասեր ռուսը, լսելով այս պատմությունը: Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության կադրերը նման հիմար իրավիճակում են հայտնվում: Իսկ դուք ի՞նչ էիք ակնկալում մարդկանցից, ովքեր առանց բարձրագույն կրթության եւ գիտելիքի հայտնվում են մարզի կառավարման ղեկին, այդ դեպքում է, որ երկրիս սահմանները վայրկյանների ընթացքում 40 հազար հեկտարով ավելանում են:


Աննա Գրիգորյան