Համայնքի խնդիրը դեղատուն չունենալն է

01/10/2018 08:00

Լոռվա մարզի Լեռնապատ համայնքն աչքի է ընկնում իր ավանդականությամբ ու արժեքների պահպանմամբ: Ինչպես մի մեծ ընտանիք այստեղ ապրում են իրար հետ հոգսը կիսելով, իրար ձեռք բռնելով ու խնդիրները միասին հաղթահարելով:  Լեռնապատում ներգաղթ  է գրանցվել, մի ընտանիք երկու տասնամյակ ապրելով ՌԴ-ում որոշել է վերադառնալ հարազատ  ծննդավայր, նոր տուն կառուցել  եւ շարունակել ապրել այստեղ։

На данном изображении может находиться: гора, небо, облако, растение, дерево, трава, на улице и природа

-Մարդը չի կարողանում իր տան գործերը վերջացնի, օրը մի գործ է բացվում, էլ ուր մնաց մեր պետության գործերը։ Մենք էլ մեր գյուղի հոգսերով ու ուրախություններով ենք ապրում։ Մեր գյուղը բողոքող գյուղ չի, մեր գյուղից բողոք չունենք-ասում են լեռնապատցիները։

Ըստ տեղացիների, իրենք մշտական հանդիպումների են տեղական իշխանությունների հետ։

-Մենք էլ տեղյակ ենք գյուղապետարանի աշխատանքներից, ծրագրերից։ Ասում են, որ  շուտով կասֆալտապատվեն համայնքի որոշ հատվածներ, այս տարվա անձրեւային եղանակները չեն թողնում, որ գործ արվի։ Մեր գյուղը սակավահող գյուղ է, ցորեն, գարի ենք մշակում, մի քիչ էլ կարտոֆիլ,-պատմում են լեռնապատցիները։

На данном изображении может находиться: небо, дерево, дом, на улице и природаԾրագրեր են կազմվում, որպեսզի համայնքը համապատասխան տեխնիկա ձեռք բերի ձմռանը ճանապարհները մաքրելու համար։ Ծրագրեր լուսավորության, գյուղտեխնիկա ձեռք բերելու, գերեզմանատուն տանող ճանապարհը ասֆալտապատելու, ինչպես նաեւ ջրահեռացման համակարգը կվերանորոգելու համար։ Համայնքը խմելու ջրի խնդիր չունի, հաջորդ տարի կվերանորոգվի նոր Լեռնապատ գյուղի խմելու ջրագծերը։ 

-Դպրոց, մանկապարտեզ ունենք, էդպիսի բաները լավ են, կազմակերպված ենք։ Գյուղի վիճակը լավ է, բայց մի հատ ապտեկ, դեղատուն չունենք, որ չգնանք հասնենք Վանաձոր մի դեղի համար.-ներկայացնում են համայնքի կանայք։

-Մենք աշխատում ենք, մենք ապրում ենք։ Ինչի՞ց պետք է բողոքենք, որ բողոքեցինք ո՞վ կբերի կտա կասի ապրեք,-ասում է Լեռնապատի բնակիչ Վիգեն Հակոբջանյանը։