Սիսիանցիներն արձագանքում են. Երբ մարդիկ աշխարհը ակնոցներով են տեսնում

30/09/2018 21:40
Սիսիանցիներն արձագանքում են. Երբ մարդիկ աշխարհը ակնոցներով են տեսնում

Հարգելի խմբագրություն, տեղեկացնում ենք Ձեզ, որ երբեք Սիսիանի կանայք որևէ մեկին, առավել ևս լրագրողներին ահաբեկող ու ինչ-որ տեղից գցող չեն: Այն ինչ որ դուք ստացել և հրապարակել եք, Սիսիանի քաղաքապետի կողմնակիցների սադրիչ նամակներն են:

Ձեր կայքում, հրապարակումներում անդրադարձ է եղել Սիսիանի ու սիսիանցիների ունեցվածքը հափշտակած, իրենցով արած Սարգսյան ընտանիքին: Փոխարեն վերջիններս անդրադառնան իրենց վերաբերվող փաստերին, փորձեն հերքել դրանք, բայց քանի որ նյութերի հիմքում բացարձակ ու անհերքելի իրականությունն է ներկայացված, ճիգեր են գործադրում ցեխ շպրտել այլոց ուղղությամբ:  

Ձեր հրապարակումները հավանաբար հունից հանել են Արթուր քաղաքագլխին ու հավանաբար գիտակցելով, որ ներկայացված փաստերը անժխտելի են, որդեգրել է խեղդվողի կարգավիճակ և ջանում է բախում եւ լարում առաջացնել կայքի եւ Սյունիքի մարզպետի միջեւ՝ տարատեսակ մեկնաբանություններով ու նամակներով:

Ոչ թե չար լեզուներն են ասում, այլ բացարձակ ճշմարտություն է այն, որ  Արթուրը միակ քաղաքապետն է, որի աշխատակազմում մեծամասնություն են կազմում մարդիկ, ովքեր մի կերպ են դպրոցն ավարտել, չունեն անգամ միջնակագ մասնագիտական կրթություն: Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ հենց այդ մարդիկ են հոդվածներ հեղինակում, ինչն ավելի շատ զառանցանք է հիշեցնում, չկամեցողություն, չարախոսություն: Մոռանալով, եթե որևէ մեկի վերջը եկել է, դա Սիսիանի քաղաքապետի ու իր թիմակիցների, որ այս պահին էլ  կարապի իրենց երգն են երգում:


Բոլոր նրանց համար, ովքեր հիշողության հետ կապված խնդիրներ ունեն հիշեցնենք, ինչպես Լավրենտ Սարգսյանը, որին անվանում էին Լավրենտ Շչորսիչ, Լավրենտ Հենզելիչ, Լավրենտ Մայիսիչ, Լավրենտ Սուրենիչ (Սուրեն Աբրահամյան), Լավրենտ Սուրենիչ (Լիցկա), այնպես էլ նրա որդի Արթուրը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր «հայրանուններ» Արթուր Սուրիկի (Լիցկա), Արթուր Լևոնի (Սերժ Սարգսյանի եղբայր), Արթուր Սաշիկի (Սերժ Սարգսյանի եղբայր) և այդպես շարունակ, մինչև Արթուր Վահեի (Սյունիքի գավառեցի նախկին մարզպետ): Գուցե քաղաքագլխին վիրավորել է ու զայրացրել է այն որ նա այդպես էլ Արթուր Կարենի չդարձավ:


Խոհանոցի «սիրահար» Արթուրը, հավանաբար իր շրջապատում այնքան ոգևորված է պատմել Քաջարանի պրոֆիլակտորիայում Վահեի համար պատրաստած փլավի մասին, որ թիմակցներին թվացել է, թե ամեն անգամ պիտի փլավ ուտեն, այն էլ իրենց պատրաստած ու իրենց կողմից լվացված ամաններում:

Похожее изображение

Խոսվում է քաղաքական բոցերի մասին ու քաղաքագլխի նազիր վեզիրները մոռանում են, որ այսօր թե´ համացանցում, թե´ առօրյաում Արթուրի, նրա ավագ եղբոր՝ երեսփոխան Ավետի ու նրանց հայրիկ՝ Լավրենտի մասին շատ ավելի շատ անեկդոտներ հիշեցնող ելույթներ կան, քան որևէ մեկի մասին:

Լավրենտն, օրինակ, ուսուցիչներին ուշչիչ էր ասում, մի առիթով ասել էր կես միլիոն չեմ կարող տալ, ընդամենը յոթ հարյուր հազար ունեմ: Սիսիանցիները մեկ միլիոն դրամը հիմա Լավրենտի լեզվով են ասում. տաս հարյուր հազար, ի նկատի ունենալով 10 հատ 100.000-ը: Միջոցառումներին Լավրենտն անձամբ ներկա էր լինում, չէր խոսում, փոխարենը կարդում էին նրա ուղերձը և այդպես շարունակ:

Ի դեպ, իսկ որտե՞ղ է Արթուրի ընկերության կողմից նախընտրական շրջանում խոստացված 500 մլն դրամ ներդրումը: Ով գիտի, գուցե դա էլ ծախսել են սիսիանցիների համար աննկատ, հաշվի առնելով Լավրենտի հարուստ «փորձառությունը»:

Չմոռանալով նաև երեսփոխան, չխոսկան, լուռումունջ, բայց մանդատի տեր Ավետին, հարկ է նշել, որ այսօր Սիսիանում իրականացվող 5 շինարարարությունից 3-ը Ավետին է «վստահված», ահա մանդատի ուժի զորությունը:

Հարգանքներով՝ Արայիկ Հարությունյան, Նարա Հովհաննիսյան