Նիկոլի հեղափոխական բլեֆը. էշի քուռակների հարձակումը

28/09/2018 20:42
Նիկոլի հեղափոխական բլեֆը. էշի քուռակների հարձակումը

Սերժից հայ ժողովուրդը զզվում էր ոչ միայն թալանի, պռավալների ու ստախոսության համար, այլ նաև այն բանի համար, որ պետական ու բիզնես համակարգերը խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակով էր բաշխվում:

Սերժի օրոք իշխող վերնախավը արդեն դինաստիական էր դառնում: Հայրերի հետ կամ հայրերից հետո արդեն որդիները, աղջիկները, բարեկամներն ու խնամիներն էին մխրճվում պետական կառավարման դաշտ ու բիզնես ոլորտ:

Հեղափոխությունը եկավ մերժելու այդ բարքերը: Համենայնդեպս փողոց դուրս եկածները համոզված էին, որ մերժում են Սերժին ու ԽԾԲ-ական համակարգը, բայց հանրությանը ամենաստոր ձևով խաբեցին Նիկոլն ու իր թայֆեն:


Հիմա կադրային քաղաքականությունը շատ ավելի կեղտոտ դրսևորումներ ունի, քան Սերժի ժամանակ էր: Դեռ բիզնես դաշտ չեն հասցրել խցկել իրենց տնեցիներին, բայց պետական ապարատը գրավելուց հետո անպայման դա էլ է լինելու: Առայժմ այս սոված շները գրոհ են ձեռնարկել պաշտոնների վրա:

Տարոն Մարգարյանին քննադատում էին, թե բա իր աներձագին պատգամավոր է դարձրել: Հեղափոխություն կոչվածից հետո պատգամավոր դարձավ Նիկոլի աներձագը: Պաշտոն ստացավ Չալոյի եղբոր տղան: Գործի են տեղավորել Նիկոլի կնգա բոլոր բարեկամներին ու նույնիսկ վարսավիրին են վարչապետի օգնականի կարգավիճակ տվել:

Գալուստ Սահակյանն իր տղաներին դասավորել էր յուղոտ պաշտոնների, իսկ ինքը դեպուտատ էր աշխատում: Հիմա նույն վիճակում Սասուն Միքայելյանն է, ով իր տղային է բրդում Հրազդանի քաղաքապետի պաշատոնին: Հիմա զոմբիները կասեն, բա ու՞մ բրդեին: 
Բա գալուստենք ու սերժենք էլ, հենց ասում էինք, թե ինչի եք մենակ ձեր տնեցիներին բրդում առաջ, ասում էին, թե մենակ մեր տնեցիներն են արժանի ու գիտելիքավոր: Նիկոլենք հիմա նույն զիբիլն են ասում:

Պաշտոնների են նշանակվում կամ Նիկոլի բարեկամները, կամ նրանք ովքեր քայլել են Նիկոլի հետ: Ու կապ չունի, թե այդ բարեկամը կամ քայլողը մասնագետ է, թե անգրագետ էշի քուռակ: Ասոււմ են՝ թող էշի քուռակ լինի, բայց հեղափոխական էշի քուռակ լինի:

Ահա այսպիսի «դուխԻով» հեղափոխություն:


Դավիթ Մարտոյան