Հրատապ. Կաշառք չտվող ծնողի դպրոցահասակ երեխան մնացել է փողոցում

27/09/2018 14:01
Հրատապ. Կաշառք չտվող ծնողի դպրոցահասակ երեխան մնացել է փողոցում

Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը:

HZHAM.am կայքին է դիմել Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի բնակչուհի Աիդա Դավթյանը՝ տեղեկացնելով, որ իրենից պահանջված կաշառքը չտալու պատճառով որդին հայտնվել է փողոցում: Ստորեւ ներկայացնում ենք քաղաքացու բաց նամակ բողոքը, որը մինչեւ խմբագրություն ուղարկելը, կինն ուղարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: Ըստ Աիդա Դավթյանի, նախարարությունից իրեն պատասխանել են քոլեջի տված պատասխանի հիման վրա:

Սակայն անչափահասի մայրը ներկայացնում է տվյալներ, ըստ որոնց, իր տղան ստացել է գնահատականներ եւ մասնակցել դասապրոցեսին, կինը խմբագրություն է ներկայացրել նաեւ ձայնագրություններ, որտեղ հնչում են, թե ինչպես է քոլեջի տնօրենի կողմից միջնորդավորված քաղաքացին գումար պահանջում՝ որդուն քոլեջում պահելու համար:

Картинки по запросу նիկոլ փաշինյան արայիկ հարությունյանКартинки по запросу նիկոլ փաշինյան արայիկ հարությունյան

Նամակը ներկայացված է առանց խմբագրման: