Հեղափոխությունից հետո, մեր երկրում միայն կլյաուզնիկությունը բարգավաճեց

26/09/2018 21:54
Հեղափոխությունից հետո, մեր երկրում միայն կլյաուզնիկությունը բարգավաճեց

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները, դիմելով «Հայկական Ժամ» կայքին տեղեկացնում են, որ իրենց համայնքում նախկին պաշտոնաթող ղեկավարներից մի քանիսը բնակչության շրջանում արհեստական խառնաշփոթ են ստեղծում, օր ու գիշեր զբաղված են բանսարկությամբ՝ ի շահ իրենց «ապագայի»։

-Հեղափոխությունից հետո մենակ կլյաուզնիկությունը բարգավաճեց ու գնալով բարգավաճում է, գյուղում բերքը չորանում ոտքի հետ գնում է, ջուրն էլ դեպի Թուրքիա է հոսում, գյուղերում իրար վրա են գրում։ Փոխանակ իրար բռնեն երկիր շենացնեն, ժողովրդին ծվեն-ծվեն են անում։ Էս խաղաղ գյուղում սկսել եմ մարդկանց իրար դեմ հանել, բայց իրենք չեն երեւում։ Թե իրենք բան ունեն թող գնան գյուղի նախագահին ասեն, ոչ թե մեզ գաղտնի ձայնագրելով, որ բողոքենք նախագահից (նախագահ նկատի ունեն գյուղապետին՝ Ռ Անդրեասյանին: Հեղ.), որ  իրենց գործերը առաջ տանեն։ Էս գյուղի բնակիչներս տարբեր տեղերից եկել ու բնակություն ենք հաստատել Ուրցաձորում, հիմա մեկ երկուսը փորձում են մեզ խառնել իրար, թող պատերի տակ չդժգոհեն, գյուղացիների անունը օգտագործելով ման չգան։ Բոլորս էլ դժգոհություն ունենք, խնդիրները ծով, օձ ու կարիճի մեջ ենք ապրելով տուն, հայրենիք պահում։ Բայց, որ հեղափոխություն անելուց հետո մեկը մեկին, որ  ուզում է տանի կորցնի, էտի արդեն տնաքանդություն է,-հեռախոսացրույցի ժամանակ փոխանցեցին ուրցաձորցիները։ 

Ի դեպ, ըստ մարզի մեր զրուցակիցների, այս ներքին խմորումների կազմակերպիչը մարզպետ Գարիկ Սարգսյանն է, իսկ նկրտումները խորքային են, որոնց մասին խոշորացված համայնքի բնակիչները խոստացան ներկայացնել առաջիկայում:

 Ամալյա Սահակյան