Ստուգումներ՝ Գեղակերտում. Չարաշահումներ, յուրացումներ,ու՞ր էին մինչ այս իրավապահ մարմիները

26/09/2018 07:48
Ստուգումներ՝ Գեղակերտում. Չարաշահումներ, յուրացումներ,ու՞ր էին մինչ այս  իրավապահ մարմիները

Արմավիրի մարզպետարանի մեր լրատուն հայտնում է, որ համաժողովրդական շարժման ֆոնին, ուշագրավ է, որ  հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրություններում համայնքն անխնա թալանող  Սերյոժա Առաքելյանն առաջադրում է իր թեկնածությունը:

Այս պահին, աննախանձելի վիճակում է հայտնվել Արմավիրի մարզի Գեղակերտի համայնքապետ՝ Սերյոժա Առաքելանը: Բանն այն է, որ ստուգումներ են անցկացվում համայնքապետարանում ու լուրերի  արտահոսքից պարզվել է, որ  բազում չարաշահումներ են բացահայտվել, շրջանառվում են նաև  բարեգործական նպատակով ներդրված գումարների յուրացման գումարների մասին:


Երկար տարիների  ահռելի թալան, որը մեծ թիվ է կազմում: Գեղակերտցիների զայրույթին չափ ու սահման չկա:

-Բա մինչև այսօր ու՞ր էին իրավապահ մարմինները,- հարցնում են բնակիչները,- ինչու՞ էին աչք փակում, թե ուտում էին՝ միասին: Համայնքապետը միայն գյուղապետարանին հարակից փողոցներն է բարեկարգել, կանաչապատել, որտեղ գտնվում են իր խանութները,- պատմում  է մեր աղբյուրը,- Համայնքը աղքատության ու աղբի մեջ կորած է: Մշակույթի  լավ տուն ունենք, սակայն դռները երեխաների առջև փակ են, չգործող կառույց է: Ծնողները երեխաներին առած հարակից համայնքներ են տանում, որևէ խմբակի մասնակցելու համար: Մանվելին էր ընդօրինակում, Գեղակերտում «շլամբավոյ» էր դրել՝  էս սարն իմն է, էս ծառն իմն է նշանաբանով: Ծերերը գնում են սոց օգնություն ստանալու, մաքուր թուղթ է դեմ տալիս, թե ստորագրեք, հետո ենք իմանում, թե ինչ աղվեսություն է անում, ու փող գողանում,-պատմում են գեղակերտցիները:


Սերյոժա Առաքելյանին բնութագրում են որպես  նենգ ու քինախնդիր մարդու: Հարազատ կուսակցությանը՝ ՀՀԿ-ին համապատասխան ձայներ չէր ապահովում, պատճառաբանելով, որ Գեղակերտը ընդդիմադիր համայնք է  և յուրացնում էր կուսակցությունից վերցրած գումարները, որը նախատեսված էր  ձայներ բերելու համար:

Տեղեկացնենք, որ Սերյոժա Առաքելյանը նախկին մարզպետ՝ Աշոտ Ղահրամյանի ֆավորիտն էր: Մեր լրատուի տրամադրած թվերը զայրացնող են:

Картинки по запросу գեղակերտ

Այսպես՝  Գեղակերտի 2018թ տարեկան բյուջեն կազմում է 88 555 100 ՀՀ դրամ, պետական  բյուջեից հատկացվող դոտացիան կազմում է 45454600 ՀՀ դրամ, 01.01.2018թ դրությամբ հողի հարկի ապառքները կազմում են 37135912, գույքահարկի ապառքները կազմում են 6 014 887 ՀՀ դրամ:

Ըստ մարզպետարանի մեր լրատուի, 2005-2018թ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ համայնքապետարանում գույքահարկի համար գանձված գումարները պարբերաբար ժամանակին չեն մուտքագրվել  համապատասխան բանկային հաշվին:

2015թ-ի նոյեմբեր-դեկտեմբերին  ամիսներին հավաքագրված 1 010 361 ՀՀ դրամը 446 720 ՀՀ դրամը բանկային հաշվին մուտքագրվել է 2018թ հունվարին:

Խախտվել է ՀՀ կառավարության 29.05.2003թ թիվ  750-N  որոշման ՀՀ ՏԻՄ –ի կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման և վճարումների ընդունման կարգի 10 կետի բ ենթակետի պահանջը:

Առկա են նաև չհիմնավորված ծախսեր բենզինի և դիզելային վառելիքի ծախսերի հետ:

Համայնքապետարանին պատկանող  NISSAN մակնիշի մեքենայի համար բենզինի ծախսի՝ ավագանու նիստով հաստատված օրական  12լ ծախսի երթուղային թերթիկների լրացումներ չկան, չկա նաև դիզելային վառելիքի համար համայնքի ղեկավարի կողմից ներկայացվող պահանջագրերը:

Գեղակերտի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման նախագիծ-նախահաշիվը կազմել է 39086,4 հզ. դրամ: Աշխատանքներն իրականացվել են 16400,0 հզ. դրամով:

Մշակույթի տան  2-րդ և 3-րդ հարկերի վերանորոգման  նախագիծ- նախահաշիվը կազմել է՝ 446,50,3 հզ. դրամ,  տանիքի նախագիծ-նախահաշիվը կազմել է՝ 146,29.0 հզ դրամ:

Համայնքապետարանի ավտոմեքենայի կարիքների համար չարաշահվել է ահռելի գումար:

Սերյոժա Առաքելյանը բյուջեից  յուրացրել է առնվազը 2 250 000 դրամ գումար:

Համայնքապետարանի աշխատակազմի հաստատված հաստիքացուցակներով տարիներ շարունակ  պահվել է 1 միավոր մեխանիզատորի հաստիք՝ համայնքապետարանին պատկանող տրակտորներով համայնքի համար իրականացվելիք  տարբեր տեսակի  աշխատանքների համար:

Բյուջեից աշխատավարձ  վճարվել է 4 89 532 ՀՀ դրամ:

Սակայն 2005-2018թթ ժամանակաշրջանում մեխանիզատորի  կատարած աշխատանքների ծավալային  բովանդակությունը չի համապատասխանում համայնքի բյուջեից իրեն վճարված աշխատավարձի չափին: 

2015թ մեխանիզատորը կատարել է աղբավայրի ծածկման աշխատանքներ՝ ընդամենը 128լ դիզելային վառելիքի ծախսով, 2016թ համայնքում կատարել է ձյան մաքրման աշխատանքներ՝128լ –ով:

2017-ին  համայնքում կատարել է  համայնքի ազատամարտիկների  հուշարձանի մոտ ջրագծի 250մ  փոսերի քանդման և լցման աշխատանքներէ 224լ դիզելային վառելիքի ծախսով:

2018-ի մայիսի 29-ին մեխանիզատորը ազատվել է աշխատանքից:  Մեզ չհաջողվեց կապվել համայնքապետ Սերյոժա Առաքելյանի հետ, նրա հեռախոսն անջատված էր:  Մեր կայքը դեռ ավելի մանրամասնորեն առաջիկայում կանդրադառնա Գեղակերտի թեմային: 

Հ.Գ. Նշենք, որ վերջին շաբաթներում, Արմավիրի մարզի «քունջ ու պուճախն» իր պերճանքով ու թշվառությամբ  ողողված է HZHAM.am կայքի էջերում: 


Անի Մադոյան