Ո՞վ կտուժի Նիկոլ-ԲՀԿ բախումից

25/09/2018 07:04
Ո՞վ կտուժի Նիկոլ-ԲՀԿ բախումից

Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներն, ըստ մեր սյունյաց աղբյուրների, ամենածանրը տանում է տանում է Սյունիքի մարզպետ ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը:

Չար լեզուները խոսում են, որ Կարեն Աղասեւիչը (ի պատիվ աներ հայրիկի՝ Աղասի Հակոբջանյանի, ով ԲՀԿ-ի առաջին շարքերում ունի իր դերը եւ այդ դերի շնորհիվ ԲՀԿ-ԵԼՔ համագործակցության շրջանականերում կարողացավ որդեգիր փեսային կարգել Սյունիքի մարզպետ: Հեղ.) մոլորվել է ու Աստված է կանչում, որ ԲՀԿ-ի ջախջախիչ պարտությունից հետո չլարվեն Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հարաբերություններն ու ինքն էլի դառնա շարքային տնփեսա,ի դեպ, նույն չար լեզուների հավաստմամբ, անգործ Կարեն Համբարձումյանը, կնոջ հայրական ընտանիքին ինչ-որ կերպ օգտակար լինելու համար, կենցաղում փորձել է հնարավորինս օգտակար լինել, ինչը, բնականաբար, չես համեմատի մարզպետի պաշտոնի հետ: 

Ու սա ստիպում է հասկանալ Կարեն Համբարջումյանի ներքին անհանգստությունները: Մարզպետի աշխատասենյակն ու երիտասրդի կամայականություններն անհամեմատելի են աներոջ տան խոհանոցի ու լվացարանի հետ:

Իսկ, մարզպետի պաշտոնում Կարեն Համբարձումյանի գործունեությանը կարելի է անդրադառնալ անսպառ հումորով: «Շպառգալկայով» խորհրդակցություններ անցկացնող մարզպետը դարձել է ծաղրի առարկա, հատկապես, մանկավարժների շրջանում: Նրանք պատմում ու ծիծաղում են, որ տարբեր հանդիպումների ժամանակ Կարեն Համբարձումյանն ընթերցում է նախապես գրվածը՝ առանց հայացքը թղթից կտրելու, իսկ եթե շեղվում է նրա ուշադրությունը, մասնակիցները ստիպված են լինում տեքստը լսել ամենասկզբից: 

Սյունեցիները կատակում են՝ լիսկաներ ու պղնձե արձանիկներին դիմացել ենք՝ սրան էլ կդիմանանք...

Չմոռանանք նշել, որ լրացել է Կարեն Համբարձումյանի պաշտոնավարման 100 օրը, եւ մարզպետարանը նրա գործունեության մասին «պատի թերթի» սկզբունքով մի երկար հաշվետվությամբ է հանդես եկել, որը ճիշտ կլիներ սկսել հետեւյալ նախադասությամբ. «Նախ ես ստեղծեցի երկինքն ու երկիրը...» կամ՝ «Ես եմ Ալֆան ու Օմեգան...»:

Արարատի մարզպետի հեկտար-քառակուսուց եք տեղյակ, Սյունիքում մտքի իսկական գոհար է թաքնված...


Աննա Գրիգորյան