«Ասինք իրավիճակ փոխվի, ժողովրդի վիճակը լավանա, բայց դեռ տեղաշարժ չկա» գյուղապետը խլել է բնակիչների հողերը

24/09/2018 16:58
«Ասինք իրավիճակ փոխվի, ժողովրդի վիճակը լավանա, բայց դեռ տեղաշարժ չկա» գյուղապետը խլել է բնակիչների հողերը

-Թավշյա հեղափոխությունը դեռ Հացաշեն գյուղ չի հասել, խորհուրդ կտամ լրագողները ավելի շատ շփվեն  ժողովրդի հետ, քան ղեկավարների, որովհետեւ այնտեղ թղթաբանություններ են, իրենց կողմից սարքված, լղոզած։ Մի քանի օր է գյուղը ջուր չունի, գյուղապետարանն է սպասարկում, ոչ մի բան չի անում,- զայրացած պատմում են HZHAM.am-ին դիմած Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքի բնակիչները,- Ոչ մի գյուղապետարան չի աշխատում, 20-30 տարի հարկեր ենք մուծում, բայց չգիտենք էդ հարկերը ուր են գնում, ինչ նպատակով։


-Բա մենք չիմանա՞նք մեր վճարած գումարներով ի՞նչ բարեփոխումներ են լինում գյուղում։ Փոփոխություն չկա, քանի հարյուր հեկտարներով  հողեր կամ, որ վճարում են հարկերը ինչի: չեն գալիս մի հատ ստուգեն։ Ոչ մի պատկան մարմին չի գալիս, մեր գյուղի դրսի ապրող ունենք, գերեզմանների ճանապարհն է սարքել, մի քանի ընտանիքի գազ է քաշել, Վոլդ Վիժեն կազմակերպության հետ մանկապարտեզին է օգնել, բայց այսօր մանկապարտեզը չի գործում,- գյուղի խնդիրներն ու համայնքապետի անգործությունը թվարկելիս մարդիկ իրար հերթ չեն տալիս,-Հետո պռոլբեմներ եղան էստեղ թողեց գնաց, էլ չեկավ։


-Հող ենք ցանում, կարկուտը գալիս տանում է, զգուշացնում ենք, գալիս ակտավորում գնում են ու էլ չեն գալիս, չեն փոխհատուցում։ Ասին ցորեն կտան դա էլ չեն տալիս։ Ասինք իրավիճակ փոխվի, ժողովրդի վիճակը լավանա, բայց դեռ տեղաշարժ չկա։ Ջուրը խնդիր, օր ու մեջ են տալիս, անասուն ու մարդ ծարավից չորանում է։ Անասունները անլեզու բերան, կոտորվում են, սովետի փլուզումից հետո ջրի խնդիրը չի լուծվում, գյուղին տեր չկա։ Էնքան ենք դիմել ոչ մի օգուտ, սպասում են, որ գյուղը դատարկվի,- հուսահատ ներկայացնում են հացաշենցիները։


-Ջուր եւ դպրոց, եթե գյուղը ունեցավ գյուղը կզարգանա։ Մեր հարեւան գյուղերում առաջին դասարան չկա, բայց մեր մոտ այս տարի ավելացել են յոթ առաջին դասարանցի գնացողներ։ Դպրոցը լավ վիճակում է, այս նոր տնօրենը ահագին գործեր արել է, դպրոցում ուսման առաջադիմություն կա։ Կուզենք մեր հայրենիքում փոփոխություններ լինեն դրական, մարդիկ աշխատեն լավ ապրեն։ Հողագործությամբ չեն ապրում,-ասում է զրուցակիցներիցս Մովսիսյան Ժիրայրը։


- Մենք աշխատող ենք ձգտող, եթե երաշտ տարի էլ լինի մենք չենք տրտնջա, կստեղծենք, էս գյուղի մարդկանց 70 տոկոսը պետությունից ոչ սպասել է ինչ-որ բան, ոչ էլ սպասում է, աշխատում են ստեղծում։ Անասուն են պահում, հող են մշակում։ Ոչ մի աշխատատեղ կամ այլ բան չկա ուրիշ, գյուղի ջահելները (մատնացույց են անում հեռու կանգնած երիտասարդներին) տեսեք պատերի տակ, մի տեղ չունեն, որ երեկոներին հավաքվեն, նստեն զբաղվեն, իրենց սիրած զբաղմունքով։ Մեկ դպրոցն է, որ որոշակի իր խնդիրները լուծեց,  շատ բաներ փոխեց դեպի լավը,-պատմում է  մասնագիտությամբ պատմաբան մանկավարժ Արա Սիմոնյանը։


Պատմում են, որ պատգամավորները ընտրվելուց հետո անհայտ ուղղությամբ գնացել են, ասելով, որ փող ենք տվել ձայներ ենք առել, մեզանից էլ ի՞նչ եք ուզում։ Մարդը պետք է պատասխան տա միայն Աստծուն եւ ինքն իրեն իր  արարքի համար։


Ըստ Արա Սիմոնյանի ցածր աշխատավարձի պատճառով մեկնել է ՌԴ բնակություն հաստատելու, այդ ընթացքում համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Վաչագան Դավթյանը իր մոտ 9 հեկտար վարձակալական  հողերը խլել  է իր ձեռքից, պատճառաբանելով, որ կտա աճող ընտանիքներին, որ  Արա Սիմոնյանը Հայաստանում չի ապրում եւ արդեն քանի տարի է գյուղապետը ինքն է մշակում։ Մոտ 20 հա վարձակալական հիմունքներով Ա․Սիմոնյանի մշակվող հողամասերը այսօր ՀՀԿ-ական գյուղապետի տիրապետության տակ են անցել եւ ոչ միայն, գյուղի անպաշտպան մարդկանց հողերը եւս, հավելում են հացաշենցիները։


Ի դեպ Արա Սիմոնյանը Հայաստան է վերադարձել այս օրերին, քանի որ որդու զորակոչային տարիքն է:


-Ես դպրոցում երկար տարիներ աշխատել եմ, ամենաքիչ աշխատավարձն եմ ստացել, ստիպված եմ գնացել Ռուսաստան։ Խնդրում եմ իմ հողերի խնդրով այս հարցը բարձրաձայնեք, գյուղապետերը այսքան արտոնություն ունեն, թե՞ չէ,-զրույցի ավարտին ասաց Ա․ Սիմոնյանը։