Հերթական դատական հայցն ըննդեմ «Հայկական Ժամ»-ի, այս անգամ հայցվորը գծի Շուշոն է

24/09/2018 08:44
Հերթական դատական հայցն ըննդեմ «Հայկական Ժամ»-ի, այս անգամ հայցվորը գծի Շուշոն է

Օրերս, մեր կայքի թղթակից Մաքսիմ Նազարյանն անդրադարձել էինք Արմավիրի մարզի տրանսպորտային խնդրին, այնտեղ ստեղծված կոնֆլիկտին, որի արդյունքում տուժում էին քաղաքացիները, եւ հատկապես ուսանողները: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է «Գալակտիկա տրանս սերվիս»-ի իրականացրած երթուղիներին:

Եվ ահա, մեր խմբագրություն են զանգահարում տարբեր գերատեսչություններից ու ենթակառուցվածքներից, ու տեղեկացնում, որ «Գալակտիկա տրանս սերվիսի» հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանը՝ առավել հայտնի գծի Շուշո անունով, HZHAM.am կայքի խմբագրի անձնագրի պատճեն ձեռքին թակում է տարբեր դռներ ու փորձում կոնտակտային տվյալներ ձեռք բերել՝ չմոռանալով շեշտել, որ դիմում է դատարան՝ «կորցրած պատիվն ու արժանապատվությունը» ձեռք բերելու համար:

Քանի որ հոդվածագիրը շեշտել էր, որ Շուշան Խաչատրյանին հովանավորում է Արմավիրում հայտնի ԱԱԾ- ական, ԱԱԾ քննիչ Արմեն Ումուրշատյանը, հենց նրա հետ էլ հեռախոսային կապ հաստատեցինք.

-Պրն Ումուրշատյան, մեր խմբագրությունն ահազանգեր է ստանում, որ Շուշան Խաչատրյանն այս օրերին անձնագրի պատճեով փնտրում է մեր կայքի լրագրողի հետ: Դուք առնչություն ունե՞ք նրա նօրինական գործողությունների հետ:

-Բոլորովին: Ես կարդացել եմ հոդվածները, պետք է նշեմ, որ իրականությունից հեռու, հնարովի պատմություն է: Առավելեւս ինչ-որ անձնագրի պատճե եք ասում, անհասկանալի բաներ են: Ես առնչություն չունեմ, որ ինչ-որ մեկի հետ, եւ ոչ էլ ինչ-որ մեկի անձնագրի:

-Ուզում եք ասել, որ Շուշան Խաչատրյանի հե՞տ էլ կապ չունեք:

-Չունեմ: Սա երկու կողմերի պայքար է, որի մեջ փորձ է արվում ինձ ներքաշել, որպես համակարգի աշխատակից ինձ են փորձում թիրախավորել:

-Այդ դեպքում ինչու՞ է հենց ձեր անունը շրջանառվում...

-Դուք կարող եք լրագրողական հետաքննություն անցկացնել, խոսել վարորդների հետ, կպարզեք, որ ստորաբար են ինձ ներքաշում մի բանի մեջ, որի հետ ես առնչություն չունեմ:

-Ունենք տեղեկություններ, որ Շուշան Խաչատրյանը դատարան հայց է ներկայացրել, դուք նույնպե՞ս հայցվոր եք:

-Ո՛չ, արդեն ասացի՝ ես դրա հետ կապ չունեմ: Այսքանը:


Դե ինչ սպասենք դեպքերի հետագա զարգացմանը, իսկ գծի Շուշոյին, ով մի երկու գրդոնչի ծեծելուց հետո «քյարթավարի» ուզում է հարցեր լուծել լրատվության հետ, բարեկամաբար խորհուրդ ենք տալիս՝ տիկի՛ն, տես մամուլի հետ պայքարում թեւերդ չայրես:


«Հայկական Ժամ»