Ծեծ՝ Աշտարակի ավագ դպրոցում, աշակերտն անգիտակից վիճակում հիվանդանոցում է(Տեսանյութ)

20/09/2018 23:09
Ծեծ՝  Աշտարակի ավագ դպրոցում, աշակերտն  անգիտակից վիճակում հիվանդանոցում է(Տեսանյութ)

Ժամեր առաջ,  մեր  կայքն ահազանգ ստացավ, որ Արագածոտնի մարզի Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում, ծեծել, ապա  աթոռով հարվածել են  12-րդ դասարանի աշակերտ՝ Սասուն Սարգսյանի գլխինԱնգիտակից վիճակում աշակերտին շտապ հասցրել են «Արմենիա» ԲԿ:

Картинки по запросу սիսակյանի անվան

Դպրոցի տնօրենի մի քանի  ժամյա  ժամանակավոր պաշտոնակատար՝ Կարինե Վահանյանը HZHAM.am-ի հետ զրույցում ասաց.

-Ժամեր առաջ եմ ընդունել դպրոցի ԺՊ-ի կնիքն ու պարտականությունները, քանի որ ս/թ-ի 18-ին լրացել էր դպրոցի նախկին տնօրեն՝ Մարինե Սուքիասյանի հավաստագրի ժամկետը: Հերթական  դասի զանգը հնչեց և նկատեցինք, որ 12-րդ դասարանի տղաները դասարանում չենԼուր ստացա մեր դպրոցի կարգը հսկող ոստիկանից, որ 12-րդ  դասարանի աշակերտ՝ Սասուն Սարգսյանը գիտակցությունը կորցրած ընկած է մի դասարանում, որտեղ այդ ժամին դատարկ էր, դաս չկար: Աշտարակի ոստիկանությունում այս պահին քննություն է ընթանում, վայր է ընկել, թե ինչչգիտենք:

-Մեզ ահազանգել են, որ աթոռով են հարվածել:

-Մի գրեքխնդրում եմ, ես այսօր առավոտյան վատացել եմ այդ լուրից,-շրջանցելով հարցը, պատասխանեց ԺՊ Կարինե Վահանյանը:

Հ.Գ. 1 Մեր զրույցի ընթացքում արագ  դպրոցոււմ հայտնվեց տուժող՝ Սասուն Սարգսյանի հորաքույրը: Տես՝ Տեսանյութը:

Հ.Գ. 2 Ի դեպ, մի քանի ժամ առաջվա  պաշտոնաթող  տնօրեն՝ Մարինե Սուքիասյանը փորձ արեց միջամտել լրագրողիս և տնօրենի երկխոսությանը՝ խորհուրդ տալով,որ նախօրոք  թույլտվություն վերցնենք ԿԳ նախարար՝ Արայիկ Հարությունյանից և չհրապարակել այս դեպքը: