Ուսանողները լքել են համալսարանը

20/09/2018 08:12
Ուսանողները լքել են համալսարանը

Էջմիածնի «Գրիգոր Լուսավորչի» անվան համալսարանը, որը  2004թ-ին սեփականաշնորհվեց Տուշոնկա Մանվել Գրիգորյանի կողմից, եւ աշխատում Նազիկ Ամիրյանի ղեկավարության այս օրերին դատարկված է:  

ԱԱԾ-ի հունիսյան հայտնի  խայտառակ տեսանյութից հետո  147 ուսանողներից 101-ը  լքել են համալսարանը: Մնացյալ 46 ուսանողներն, ըստ քաջատեղյակների, նույնպես առաջիկայում  տրամադրված են հեռանալու: Հիշեցնենք, որ այստեղ  ուսանողներն ուսանում էին 3 բժշկական և հաշվառում  մասնագիտություններ: Ուսման  ամսական վարձը՝ 160-ից մինչև 200 հազարական դրամ: Օրերս, ըստ ԿԳ մեր հավաստի լրատուների, Նազիկ Ամիրյանը դիմել է ԿԳՆ-ին՝ Բակալավրի ծրագիրը սահմանափակելու համար: Համալսարանում առկա է նաև  միջին մասնագիտական դպրոցը, որտեղ դեռ սովորող երեխաներ կան:


Ամալյա Սահակյան