Գա՞ջ բուժանյութերում

18/09/2018 08:26
Գա՞ջ բուժանյութերում

«Հայկական Ժամ» կայքի խմբագրություն են ահազանգել Արագածոտնի մարզի այգեգործները, տեղեկացնելով, որ աշնանը ընդառաջ ծառերի բուժման համար գնված բուժանյութերի պարունակության մեջ կասկածում են, որ այլ  բաղադրիչներ են խառնված։

-Մի քանի որ է մեր մարզում խոսվում է, որ բուժանյութերի մեջ գաջ են խառնել։ Այսինքն բուժանյութերը իրենց ազդեցությունը չեն թողնի, ինչը կվնասի եկող տարվա բերքը,- տարակուսած են այգեգործները։