Միջազգային գիտաժողովի բացման արարողություն նվիրված Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին

16/09/2018 08:38
Միջազգային գիտաժողովի բացման արարողություն նվիրված  Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին

Սեպտեմբերի 17-ին ժամը 10։00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին նվիրված «Անկայուն երևույթներ և Տիեզերքի առաջացում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը։


Գիտաժողովի զեկուցումները նվիրված են հետևյալ թեմաներին՝ Վ Համբարձումյանի տեսակետները անկայունության երևույթի դերի վերաբերյալ, աստղառաջացում ու աստղասփյուռներ, ակտիվ գալակտիկական միջուկներ, GAIA աստղաչափությունն ու լուսաչափությունը ժամանակակից աստղաֆիզիկայում, աստղաֆիզիկական երևույթների տեսությունն ու մոդելավորումը։Գիտաժողովին մասնակցում են 67 գիտնականներ աշխարհի 16 երկրներից` ԱՄՆ, Ավստրալիա, Բուլղարիա, Գերմանիա, Թուրքիա, Իրան, Իրաք, Հայաստան, Հնդկաստան, Ղազախստան, Չինաստան,Ռուսաստան, Վրաստան,Տաջիկիստան, Ֆիլիպիններ և Ֆրանսիա։Գիտաժողովի արդյունքները կտպագրվեն «Բյուրականյան հաղորդումների» 65-րդ համարում։


Գիտաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը,ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան,  Միջազգային աստղագիտական միության հարավարևմտյան ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը և Հայկական աստղագիտական ընկերությունը:  


Գիտաժողովի բացման արարողությանը կմասնակցեն ներկայացուցիչներ ՀՀ ԳԱԱ Նախագահությունից, ՀՀ Կառավարությունից, Դեսպանատներից և Ստեղծագործական միություններից։


Միջազգային գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն ՀՀ ԳԱԱ ՎՀամբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում մինչև սեպտեմբերի 21-ը:


Գիտաժողովի կայքէջն է`  https://www.aras.am/VA110/:

 

            ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվ Բյուրականի աստղադիտարան