Հասարակության շրջանում պակասում է երկիրը մաքուր պահելու գիտակցումը

16/09/2018 08:33
Հասարակության շրջանում պակասում է երկիրը մաքուր պահելու գիտակցումը

Աշտարակի տարածաշրջանի Բազմաղբյուր, Նազրվան, Կարբի, Ուշի  համայնքների բնակիչները դիմելով «Հայկական Ժամ» կայքին, տեղեկացնում են, որ այս համայնքներում աղբահանությունը տեղական ինքնակառավարման մարմինների, հանգստյան գոտիների սեփականատերերի եւ այստեղ հանգստացողների  կողմից մատնված է անտարբերության։

Ըստ տեղացիների, աղբահանություն ապահովվելու համար առաջին հերթին պետք է լինեն աղբարկղեր, որոնք բացակայում են համայնքներում, եւ աղբարկղերի համար տարածքներ, որպեսզի կենդանիները չտարածեն աղբը եւ ամենակարեւորը՝ բնակչության շրջանում արմատավորվի գիտակցումը, որ մաքություն պահելը միայն սեփական տարածքում չպետք է լինի՝ մաքուր պահել երկիրը պարտավոր ենք բոլորս:

-Քասախ գետը տեսնեք ձեր լացը կգա։ Քաղաքներից գալիս են հանգստանալու իրենց կերած սննդի մնացորդները չեն տանում իրենց հետ, մեքենաներով ետ վերադառնալուց շուռ են գալիս գետը կամ գյուղերի ճանապարհներին։ Դրանցից էլ օր-օրի ավելանում են շներն ու կատուները։ Գյուղապետերի, օբյեկտներ ունեցողներին  էլ Աստված տվել չի խնայել իրենց գյուղի զիբիլը տանում լցնում են ձորերը։ Մենք ենք աղբը տոպրակներով պահում էս շոգ օրերին, էնքան են պահում մինչեւ շաբաթվա մեկ կամ երկու անգամ աղբի մեքենան գա տանի,- զայրացած պատմում են մեր զրուցակիցները։

Похожее изображение

 Սասունիկ համայնքի վարչական տարածքում գտնվող աղբավայրը ծառայում է տարածաշրջանի համայքներին, որտեղ այլեւս այրում չի լինում, այս առումով ազգաբանկությունը դժգոհ չէ։ Պայմանագրային հիմունքներով «Էկո Կենտրոն» ՍՊԸ-ի հետ համագործակցում են մի շարք կազմակերպություններ, համայնքապետարաններ։Կան գյուղեր, որտեղ աղբամանների առկայությանը  մարդիկ կարեւորություն չեն տալիս, գերադասելով շրջիկ աղբահանությանը՝ թափառող կենդանիներից զերծ մնալու համար, քանի որ աղբամանում օրերով կուտակված աղբից, առաջացած թունավոր թափոններից կարող են վտանգավոր հիվանդություններով վարակվել իրենց կենդանիները։

Փարպի համայնքի նախկին մանկավարժներից մեկն էլ իր մտահոգությունը հայտնեց.

-Աղբահանության բնագավառում կատարյալ տգիտություն է տիրում, մարդիկ մոռացել են իրենց պարտականությունների մասին։ Հիշում եմ, որ սովետի ժամանակ ինչ հարգալից էինք վերաբերվում  բանվորին, կոշկակարին, հողագործին, հավաքարարին ու աղբը տեղափոխողին։ Սրանք աշխատանքներ էին, առանց որի կյանքի բնականոն ընթացք չի լինի։ Հիմա ի՞նչ է կատարվում, մենք վիրավորում ենք կոմունալի աշխատողներին, ես շատ անգամ եմ լսել, թե ինչպես են վիրավորում աղբը տանողներին անվանում են նրանց բոմժեր։ Սա կուլտուրա չի, աղբահանությունը եւս աշխատանքն է, եղբայր եկեք հարգենք նախ ինքներս մեզ, հետո դիմացինին։ Ես մանկավարժություն եմ անում, մյուսը բժշկություն, մեկնէլ մաքրություն։ Եւ ոչ ոք իրավունք չունի վիրավորի մեր արտադրած աղբը մաքրողի եւ տեղափոխողի աշխատանքը, ոչ ոք դրա իրավունքը չունի պարզապես։ Որպես մաքրություն ապահովվողներ շուտով աղբի տեղափոխման համար մարդ էլ չի գտնվի։ Եկեք չխանգարենք, այլ օգնենք իրար: